Կարծիք

20.01.2024 08:14


«Москва слезами не верит». Փաշինյանի աշխարհաքաղաքական արկածախնդրությունը դատապարտված է (տեսանյութ)

«Москва слезами не верит». Փաշինյանի աշխարհաքաղաքական արկածախնդրությունը դատապարտված է (տեսանյութ)

(Ի՞նչ պատճառով են իշխանությունները ՀՀ-ն ներքաշում արտաքին քաղաքական արկածախնդրության մեջ)

Իլհամ Ալիևի վերջերս տված հարցազրույցը հստակ ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքական կուրսը ձախողվել է, և պաշտոնական Բաքուն և Անկարան պատրաստվում են Հայաստանի դեմ նոր պատերազմի։

Ստեղծված պայմաններում ակնհայտ էր, որ Հայաստանի իշխանությունները պետք է ձեռնարկեին իրավիճակի արագ շտկմանն ուղղված քայլեր։ «Հակառուսական իներցիայով» և իր իսկական աշխարհաքաղաքական նախասիրությունների համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը, իհարկե, կարողացավ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին ուղարկել Դավոսի ֆորում՝ մասնակցելու «Զելենսկի խաղաղության բանաձեւի» շուրջ բանակցություններին։ Բանաձեւ, որը նախատեսում է Ուկրաինայում ռազմական գործողությունների ավարտից հետո ռազմական տրիբունալ ստեղծել՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքական ու ռազմական ղեկավարության դեմ, սակայն Հայաստանում տեղեկատվական օրակարգում արդեն որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել՝ ազդարարելով իշխանության ներսում մի շարք գործընթացներ։

Այս խորագրի վերջին նյութերը