Լրահոս

04.11.2011 15:54


Դատարանը Տիմոշենկոյին թույլ է տվել մերսում ընդունել

Դատարանը Տիմոշենկոյին թույլ է տվել մերսում ընդունել

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն պարբերաբար մերսում է ընդունում քննչական մեկուսարանում։ Ինչպես տեղեկացրել է նրա փաստաբան Նիկոլայ Սիռին, Տիմոշենկոն խնդիրներ ունի մեջքի հետ կապված։ Դատարանը թույլատրել է Տիմոշենկոյին  «արտաքին բնույթի մի շարք բժշկական մանիպուլյացիաներ» ընդունել առողջական վիճակը բարելավելու համար։

Հիշեցնենք, որ Տիմոշենկոն հոկտեմբերի 11-ին դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման։ Դատարանը մեղադրել է նրան պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը