Լրահոս

04.11.2011 14:33


Ս. Ֆրեյզեր. «Մոտակա երկու տարում Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործում առաջընթաց չենք ակնկալում»

Ս. Ֆրեյզեր. «Մոտակա երկու տարում Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործում առաջընթաց չենք ակնկալում»

«Մոտակա երկու տարում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործում մենք որևէ առաջընթաց չենք ակնկալում»,–ինչպես փոխանցում է «1news.az» կայքը, այս մասին հայտնել է Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի ղեկավար Սաբինա Ֆրեյզերը։

Նրա խոսքերով՝ բանակցային գործընթացի դանդաղեցումը պայմանավորված կլինի ընտրությունների անցկացմամբ ինչպես համանախագահող երկրներում՝ ԱՄՆ–ում, Ռուսաստանում և Ֆրանսիայում, այնպես էլ Հայաստանում և Ադրբեջանում։

«Միջազգային հանրությունը և համանախագահող երկրները մեծ հույսեր էին կապում կազանյան հանդիպման հետ Լեռնային Ղարաբաղի հարցում առաջընթաց արձանագրելու հարցում, սակայն մեզ հիասթափեցրել են դրա արդյունքները։

Հույս ունենք, որ այդ խնդրի լուծումը կլինի միայն խաղաղ բանակցությունների հիման վրա։ Չնայած մոտակա երկու տարին բանակցային գործընթացը կդանդաղի՝ կարծում ենք, որ երկու երկրներում էլ քաղաքացիական հասարակության մակարդակով բանակցությունները պետք է շարունակվեն»,–ընդգծել է Ս. Ֆրեյզերը։

Այս խորագրի վերջին նյութերը