Քաղաքական

18.01.2024 12:46


Էս ի՞նչ որս եք սկսել… ժողովո՛ւրդ, սիրտս պայթում ա, «Գոյ» թատրոնը ոչնչացնում են. Էդուարդ Մանվելյան (տեսանյութ)

Էս ի՞նչ որս եք սկսել… ժողովո՛ւրդ, սիրտս պայթում ա, «Գոյ» թատրոնը ոչնչացնում են. Էդուարդ Մանվելյան (տեսանյութ)

Ֆրանսիայում բնակվող մեր հայրենակից, գրքերի հեղինակ Էդուարդ Մանվելյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերում անդրադարձել է իշխանությունների կողմից 35-ամյա ստեղծագործական կյանք ունեցող «Գոյ» թատրոնի հետապնդումներին: Հիշեցնենք, որ թատրոնի խաղացանկում շատ են քաղաքական, քննադատական թեմատիկայով ստեղծագործությունները` Օրուլեի «Անասնաֆերման», Քամյուի «Օտարը», վերջերս էլ բեմադրվեց «Գարեգին Նդժեհ. իրական առասպել» պատմական հետազոտությունը։

Ըստ թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Արթուր Սահակյանի` հենց այս վերջին ներկայացումից հետո էլ իրավիճակը կտրուկ սրվեց թատրոնի նկատմամբ. «Նժդեհի պատճառով թատրոնի նկատմամբ ինչ-որ սանկցիաներ կիրառելը ցենզուրա է։ Տարվա վերջում ոչ մի խոսակցություն չկար։ 7-ին փետրվարի եղավ ներկայացումը, 8-ին հրավիրվեց տնօրենը, ու հայտնվեց էդ մասին…»,-դեռ անցյալ տարի պատմել էր նա:

Էդուարդ Մանվելյանին հատկապես անհանգստացնում է ժողովրդի, մշակույթի բազմաթիվ գործիչների անտարբերությունը, լռությունը,

«Էս ի՞նչ որս եք սկսել «Գոյ» թատրոնի դեմ… դուք ո՞վ եք, որ Արթուր Սահակյանը ձեզ բան բացատրի, արդարանա… Արթուր Սահակյանը, Սամսոն Ստեփանյանը մեր վերջին մոհիկաններից են, էս ի՞նչ եք անում… Սիրտս պայթում ա, ժողովուրդ, վաղը բոլորիս հետևից են գալու… Ձեզ մշակույթ, թատրոն պետք չի, սաղ քանդեք` վուլկանիզացիա դրեք տեղը… Էս մարդիկ մնացել են Հայաստանում, աշխատում, ստեղծագործում են, արվեստ են ստեղծում, գլուխները ջարդո՞ւմ եք: Ժողովուրդ, պատերազմ եղավ, Արցախը գնաց… ոչ մի ձայն չկա, լռում եք, բայց տրանսպորտի 100 դրամի թանկացման, բանանի համար գնացիք պառկեցիք գետնին… ինչո՞ւ եք լռում: Էս հարմարվողականությունը անտանելի է: Ժողովուրդ, դուք ուզում եք ընդամենը չմեռնե՞ք, թե՞ ապրել եք ուզում»,-դիմում է նա ժողովրդին ու թատրոնը փակող իշխանություններին:

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը