Քաղաքական

18.01.2024 07:22


Ավինյանը Երևանում ճանապարհները պատրաստվում է վարկերով ու պարտքերով կառուցել․ «Հրապարակ»

Ավինյանը Երևանում ճանապարհները պատրաստվում է վարկերով ու պարտքերով կառուցել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ Հայաստանի կառավարությունն Ասիական զարգացման բանկից հերթական վարկն է պատրաստվում վերցնել՝ Երեւանի Իսակով-Արշակունյաց պողոտա ճանապարհահատվածը կառուցելու համար։ Վարկի գումարը կազմում է 60 մլն եվրո։

Փաստորեն, Ավինյանը Երեւանում ճանապարհները պատրաստվում է վարկերով ու պարտքերով կառուցել՝ դրանք փակելու բեռը թողնելով հետագա իշխանությունների ու սերունդների վրա։

Իսկ թե ինչի վրա են ծախսում բյուջեի հավաքագրումները, որոնց աճով այդքան հպարտանում են ՔՊ-ական իշխանությունները, պարզ չէ:

Այս խորագրի վերջին նյութերը