Հայաստանի հանդեպ սպառնալիքները, ռազմական սրման մեծ վտանգը պահպանվելու է, քանի դեռ ռազմական հավասարակշռությունը հօգուտ Ադրբեջանի է․ Խրամչիխին
168․am-ի հետ զրույցում ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասել է, որ քանի դեռ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուժային հավասարակշռությունը խախտված է ի օգուտ Ադրբեջանի, ներկայիս ստատուս-քվոն՝ սպառնալիքները, ռազմական սրման մեծ վտանգը պահպանվելու է։
«Ես բազմիցս նշել եմ, որ այս սպառնալիքները վերացնելու նպատակով դեռ 44-օրյա պատերազմից հետո ՀՀ-ն պետք է վերականգներ իր բոլոր ռազմական կորուստները և մտածեր մինչև անգամ ավելիի մասին՝ հավասարակշռություն վերականգնելու համար, ինչը, սակայն, չի արվել։ Հակամարտող երկրները միայն պայմանավորվածությամբ և բանակցություններով, զիջումներով խաղաղության չեն հանգում, պետք է որոշակի ռազմական հզորություն ունենալ, էսկալացիաներին դիմադրելու ուժ պետք է ունենալ։ Ներկայումս տեսնում ենք, որ բանակցությունները չեն հաջողվում, իսկ դրա գլխավոր պատճառն այն է, որ Ադրբեջանն իր ուժային գերակայությունը զգում է։ Նույնիսկ բանակցային սեղանին հաջողելու համար հարկավոր է ունենալ ռազմական հզորություն և հակառակորդի հետ հավասարակշռություն, դա հակառակորդին զսպելու գլխավոր մեխանիզմն է»,-ասել է Խրամչիխինը։