Լրահոս

04.11.2011 13:44


Լյուդմիլա Սարգսյան. «Մինասյանը դուր չի գալիս ՀՀԿ–ից շատերին»

Այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ ՀՀ ներքաղաքական վերջին գործընթացների վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել  ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը։

–Ոչ մի անսպասելի բան չկար այս հրաժարականների մեջ, որովհետև, մի իշխանության, որը առաջնորդվում է փողի ու սեփական շահերով,  վերջը այսպես պետք է լինի։ Սերժ Սարգսյանը նախապատրաստվում է ընտրություններին։ Կարծում եմ, առաջիկայում էլի կլինեն պաշտոնանկություններ։ Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ կասեմ, որ նա քոչարյանական մարդ էր համարվում, ու եթե նախընտրական փուլում նա մնար որպես պետության 2–րդ դեմք, ու Գագիկ Ծառուկյանն էլ շարունակեր ակտիվ լինել, ապա նրանք միանշանակ կգործեին Քոչարյանի օգտին, – հայտարարել է Սարգսյանը։

Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հրաժարականի հետ կապված՝ ՍԴՀԿ ատենապետն ասել է, որ Մինասյանը դուր չի գալիս ՀՀԿ–ից շատերին՝ սա է նրա պաշտոնանկության պատճառներից մեկը։

Այս խորագրի վերջին նյութերը