Նոյեմբերի 4–ին գումարված արտահերթ նիստում Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հաստատել է Երևանի քաղաքապետի ընտրության օրը։
Մինչ օրակարգի հարցին անցնելը՝ նիստը նախագահող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանն ավագանու անդամներին տեղեկացրել է, որ նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը նոյեմբերի 2–ին , սեփական դիմումի համաձայն հրաժարվել է նաև Երևան քաղաքի ավագանու անդամությունից։
Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի հրաժարականը և ղեկավարվելով ,Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 46-րդ հոդվածի 1-ին մասով` Երևան քաղաքի ավագանին որոշել է Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունների օրը սահմանել 2011 թվականի նոյեմբերի 15 –ին ժամը 11.00-ին:
Երևանի քաղաքապետի ընտրությունը՝ նոյեմբերի 15–ին

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն