Գյումրիում մի բիզնեսմեն քաղաքապետ կար, ով մինչև այդ հասցրել էր բիզնեսմեն պատգամավոր աշխատել՝ առաջնորդվելով «ով էշ, ես փալան» կարգախոսով:
ՕԵԿ-ից դեպի ԲՀԿ
Խոսքը Սամվել Բալասանյանի մասին է: Նա հասցրել է ծառայել շատերին: Եղել է «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ: Հետո երբ տեսել է, որ Բաղդասարյանի հետ լինելն արդեն եկամտաբեր չէ, անցել է «Բարգավաճ Հայաստանի» տակ: Մինչև այդ ինքը հայտարարում էր, որ երբեք չի լքի ՕԵԿ-ն ու Արթուր Բաղդասարյանին, քանզի իր ճակատին ՕԵԿ է գրված, բայց հենց մի քիչ քամիներ եղան, Բալասանյանի ճակտի գիրն ընդլայնվեց. նա ՕԵԿ-ի կողքին ճակատին գրեց՝ ԲՀԿ, ու սկսեց ծառայել Գագիկ Ծառուկյանին:
ԲՀԿ-ից դեպի ՀՀԿ
Բալասանյանը Ծառուկյանի կողքը մնաց ՕԵԿ-ում եղած ժամանակների պես: Այսինքն՝ հենց քամիներ եղան, թռավ: Թռավ Սերժ Սարգսյանի ճամբար: Վերջինս սեփականաշնորհեց Բալասանյանին ու սրան թողեց Գյումրիի քաղաքապետի աթոռին, որը 2016-ին Գյումրիի քաղաքապետի պաշտոնում վերարտադրվեց՝ փողի ու վարչական ռեսուրսի առատ կիրառմամբ:
Բալասանյանի ճակատն այդ փուլում զարդարվեց ՀՀԿ-ի լոգոյով: Նրա ճակատն այդպիսով ահագին «լոգոնվեց»: Բայց քանի որ այն «բեզռազմեռնի» էր, ուրիշների համար էլ տեղ գտնվեց:
ՀՀԿ-ից դեպի ՔՊԿ
Հետո եղավ, այսպես կոչված, թավշյա հեղափոխությունը: Սերժ Սարգսյանն իշխանությունը հանձնեց Նիկոլ Փաշինյանին: Դա ազդակ էր Բալասանյանի համար, որ եկել է սեփական «լոգոնած» ճակատը «Քաղաքացիական պայմանագրի» լոգոյով հարստացնելու փուլը: Այդպես էլ եղավ:
Բազմակի օգտագործման Բալասանյանը 2021թ. Գյումրիի ավագանու ընտրությանը մասնակցեց ընդդիմադիր հռետորաբանությամբ, նիկոլենց ՔՊԿ-ից ավելի շատ քվեներ հավաքեց ու հնարավորություն ուներ ավագանի անցած այլ՝ նույնպես ընդդիմադիր հռետորաբանություն ու դիրքավորում ունեցող ուժերի հետ քաղաքում իշխանություն ձևավորել, սակայն գնաց ու կոալիցիա կազմեց նիկոլենց հետ: Այդ առումով զգացնել տվեց նրա ՕԵԿ-ական «պառոդան»՝ ընդդիմադիր հռետորաբանությամբ ձայներ հավաքել ու հետո կցվել նրան, ում քննադատելով ես ժողովրդից ձայներ հավաքել:
ՔՊԿ-ից դեպի... ՔՊԿ
Ուշագրավն այն է, որ «Բալասանյան» անունը կրող դաշինքի հետ կոալիցիա կազմած «Քաղաքացիական պայմանագիրը» Գյումրիում վերջերս խզեց բալասանյանենց հետ համագործակցության պայմանագիրը: Դա նշանակում է, որ Գյումրիի ավագանիում հիմա «Բալասանյան» դաշինքը չունի մեծամասնություն, բայց ունի քաղաքապետ: Գյումրիում «Բալասնյան» դաշինքը չունի մեծամասնություն, և դա է պատճառը, որ անցած տարվա վերջում Գյումրիի 2024-ի բյուջեն չհաստատվեց:
«Բալասանյան» դաշինքը ՔՊԿ-ի հետ ապահարզանից հետո կարող էր կոալիցիա կազմել ավագանի անցած այլ ուժերի հետ ու բյուջեն հաստատել, բայց չարեց: Դա նշանակում է, որ Գյումրիում կարող են տեղի ունենալ արտահերթ ընտրություններ:
Նկատենք, որ «Բալասանյան» + ՔՊԿ կոալիցիայի օրոք Գյումրիում կառավարման խայտառակ մակարդակ է ապահովվել: Քաղաքը փաստացի անտերության է մատնվել:
Ուշագրավ մեկ այլ փաստ. Նիկոլենք Բալասանյանի որդուն՝ Միսակին, Իրաքում դեսպան էին նշանակել: Հիմա Միսակին հետ են կանչել: Սա համատեղ խաղ է հիշեցնում: Գյումրիում հնարավոր արտահերթ ընտրություններին ընդառաջ կազմակերպվող խաղ:
Բալասանյանից ուզում են ընդդիմություն կերտել, որպեսզի օգտագործեն և՛ Գյումրիի հնարավոր արտահերթ ընտրությունների, և՛ խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ: Անհնար է պատկերացնել, որ Բալասանյանը դուրս է եկել Նիկոլ Փաշինյանի դեմ: Նա մշտապես առաջնորդվում է «օրվա իշխանության տակ պետք է կզել» կարգախոսով: Այդ կզելու արդյունքում է, որ Բալասանյանը խուսափեց նիկոլական հարձակումներից, թեև հանգիստ կարող էր որպես նախկին իշխանություն անցնել ապօրինի գույքի ու կուտակած կապիտալի թեմայով՝ հետապնդվելով «զանգովի» արդարադատության կողմից: Հատկապես որ լիքը բան է կերել իր պաշտոնավարման ընթացքում:
Թե ինչ ու երբ են խաղալու Գյումրիում նիկոլենք՝ Բալասանյանի հետ համատեղ, պարզ կդառնա շատ շուտով: Գյումրեցիների գործը պետք է լինի Բալասանյանի ճակատի վրա քամելեոնի մի մեծ դաջվածք դնելն ու փակել նրա ամոթալի էջը: Չի՛ կարելի թույլ տալ, որ բազմակի օգտագործման Բալասանյանը ևս մեկ անգամ օգտագործվի Արցախն Ադրբեջանին հանձնած ու թուրքին ծառայող Նիկոլ Փաշինյանի կողմից:
Բազմակի օգտագործման Սամվել Բալասանյանը

Հայկ Ուսունց