Կարծիք

15.01.2024 18:46


Տիգրան Ավինյանը՝ Պույ Պույ մկնիկի պես…

Տիգրան Ավինյանը՝ Պույ Պույ մկնիկի պես…

Տիգրան Ավինյանը որոշել է վերացնել Օղակաձև այգում գտնվող թենիսի կորտերը: Նա իրեն պահում է իսկական ՔՊԿ-ականի պես: Վերացնում է այլոց ստեղծածը՝ դա անելով անբարտավանորեն:

Կորտերի վերացումը, բնականաբար, առաջացրել է հանրային դժգոհություն: Եվ ահա այդ դժգոհությանն ի պատասխան՝ երևանցիների ճնշող փոքրամասնության քվեն ստացածը և կուլիսային գործարքի արդյունքում մայրաքաղաքի քաղաքապետի աթոռին հայտնվածը պիտակավորում է իրեն քննադատողներին: Այս առումով էլ է Ավինյանն իրեն ՔՊԿ-ականի պես պահում: Մարդ, ում համար այլոց քննադատությունները պիտակավորելով ու ցինիկ բառապաշար օգտագործելով, հիմա փորձում է ինքնադրսևորվել երևանյան կոլորիտի մաս կազմող տարածքի ապամոնտաժմամբ, որից նաև կոռուպցիայի հոտ է գալիս:

Ի դեպ, ՔՊԿ-ականները շատ արագ մոռացան իրենց անցյալը:

2018-ին զրոյական եկամուտներով հպարտացող ավինյաններն այժմ իրենց պահում են սննդի կարասն ընկած Պույ Պույ մկնիկի պես: Կամ իրենց շեֆի սիրած ձևակերպմամբ՝ սերմնացու գողացող մկան պես: Հիմա իրենք արդեն զույգ վերջույթներով մտել են պետական ու համայնքային բյուջեի մեջ ու չեն հագենում: Վերջում, բնականաբար, Պույ Պույ մկնիկի օրն են ընկնելու: Ավելի ճիշտ՝ արդեն ընկել են:

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը