Անհարմար է այս մակարդակի օրենսդրական նախաձեռնություն բերել. Գալստյանը` կոչումների մասին
Պատմությունը կարձանագրի, թե ժողովրդական կամ վաստակավոր արտիստի կոչումներ ունեցող մարդիկ ինչ հետագիծ են թողնելու ու ինչ հետագիծ է թողնելու քաղաքական մեծամասնությունը։ ՀՀ Ազգային ժողովի այս տարվա առաջին նիստում այս մասին հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը` անդրադառնալով ՀՀ կառավարության ներկայացրած աղմկահարույց ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ կառավարությունն Ազգային ժողովին առաջարկում է չեղարկել պատվավոր կոչումների համակարգը։
«Նախագծում նշված է, որ այս կոչումները խաթարում են կադրային քաղաքականությունը, հանրային համերաշխությունը։ Անկեղծ ասած` կարդում եմ այս տողերն ու մտածում` արդյոք հանրապետության 18 ժողովրդական ու,ասենք, 1000 վաստակավորի կոչում ունեցողները պիտի խաթարեն ՀՀ ներքին համերաշխությունը։ Ուղղակի անհարմար է այս մակարդակի օրենսդրական նախաձեռնություն բերել ԱԺ»,–ընդգծեց նա։
«Օ՜ֆ, աման»,–արձագանքեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նշենք, որ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն իր ելույթում ասել էր, որ ՀՀ–ում գործում է 17 պատվավոր կոչում, իսկ վերջին հինգ տարում 1 181 մարդու է շնորհվել ժողովդրական կամ վաստակավոր արտիստի կոչում։ Արդեն իսկ կոչում ստացած անձինք պահպանելու իրենց կոչումներն ու արտոնությունները, ստանալու են պետության կողմից տրվող գումաները, օրինակ` ժողովրդական արտիստի դեպքում` ամսական 40 հազար դրամ։
«Նիկոլայ Ծատուրյան, Փարավոն Միրզոյան, Վլադիլեն Բալյան, Դավիթ Բաբայան և այլն: Ամենայն հարգանքով այս մարդկանց նկատմամբ, որևէ մեկս ճանաչո՞ւմ է այս մարդկանց` որպես ժողվրդական արտիստ. եթե հարցում անեք, որևէ մեկը չի ճանաչում»,–հայտարարել էր փոխնախարարը։
Ըստ նրա` այսուհետ ոչ թե պետությունը, այլ տվյալ մշակութային կառույցները կշնորհեն նման կոչումներ, իսկ պետությունն ուղղակի կաջակցի, այլ ոչ թե կմիջամտի այդ կոչումների շնորհմանը։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունն Ազգային ժողովին առաջարկում է չեղարկել պատվավոր կոչումների համակարգը։ Դրանով առաջարկվում է չեղարկել «ժողովրդական» և «վաստակավոր» 17 պատվավոր կոչումները և ներդնել խրախուսման այլ՝ առավել ժամանակակից ինստիտուտ։ Ըստ կառավարության` կոչումների համակարգը ներմուծվել է խորհրդային ժամանակներում՝ տարբեր անհատների արժանի կամ արժանի տիտղոսավորելու համար, սակայն նաև բազմաթիվ դեպքեր են եղել, երբ անհատը կոչումը ստանալուց հետո դադարել է որևէ կերպ առաջընթաց գրանցել իր մասնագիտական ոլորտում։
Անհարմար է այս մակարդակի օրենսդրական նախաձեռնություն բերել. Գալստյանը` կոչումների մասին
Պատմությունը կարձանագրի, թե ժողովրդական կամ վաստակավոր արտիստի կոչումներ ունեցող մարդիկ ինչ հետագիծ են թողնելու ու ինչ հետագիծ է թողնելու քաղաքական մեծամասնությունը։ ՀՀ Ազգային ժողովի այս տարվա առաջին նիստում այս մասին հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը` անդրադառնալով ՀՀ կառավարության ներկայացրած աղմկահարույց ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ կառավարությունն Ազգային ժողովին առաջարկում է չեղարկել պատվավոր կոչումների համակարգը։
«Օ՜ֆ, աման»,–արձագանքեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նշենք, որ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն իր ելույթում ասել էր, որ ՀՀ–ում գործում է 17 պատվավոր կոչում, իսկ վերջին հինգ տարում 1 181 մարդու է շնորհվել ժողովդրական կամ վաստակավոր արտիստի կոչում։ Արդեն իսկ կոչում ստացած անձինք պահպանելու իրենց կոչումներն ու արտոնությունները, ստանալու են պետության կողմից տրվող գումաները, օրինակ` ժողովրդական արտիստի դեպքում` ամսական 40 հազար դրամ։
«Նիկոլայ Ծատուրյան, Փարավոն Միրզոյան, Վլադիլեն Բալյան, Դավիթ Բաբայան և այլն: Ամենայն հարգանքով այս մարդկանց նկատմամբ, որևէ մեկս ճանաչո՞ւմ է այս մարդկանց` որպես ժողվրդական արտիստ. եթե հարցում անեք, որևէ մեկը չի ճանաչում»,–հայտարարել էր փոխնախարարը։
Ըստ նրա` այսուհետ ոչ թե պետությունը, այլ տվյալ մշակութային կառույցները կշնորհեն նման կոչումներ, իսկ պետությունն ուղղակի կաջակցի, այլ ոչ թե կմիջամտի այդ կոչումների շնորհմանը։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունն Ազգային ժողովին առաջարկում է չեղարկել պատվավոր կոչումների համակարգը։ Դրանով առաջարկվում է չեղարկել «ժողովրդական» և «վաստակավոր» 17 պատվավոր կոչումները և ներդնել խրախուսման այլ՝ առավել ժամանակակից ինստիտուտ։ Ըստ կառավարության` կոչումների համակարգը ներմուծվել է խորհրդային ժամանակներում՝ տարբեր անհատների արժանի կամ արժանի տիտղոսավորելու համար, սակայն նաև բազմաթիվ դեպքեր են եղել, երբ անհատը կոչումը ստանալուց հետո դադարել է որևէ կերպ առաջընթաց գրանցել իր մասնագիտական ոլորտում։
Աղբյուրը՝ armeniasputnik.am