Yerevan.today-ը շարունակում է ներկայացնել Նիկոլ Փաշինյանի տված խոստումներն ու իրական պատկերը
15․04․2018թ․, ելույթ Ֆրանսիայի հրպարակում
Խոստում - Հայաստանում պետք է ձևավորվի ունիվերսալ հակակոռուպցիոն մարմին, որի ղեկավարի պաշտոնի առաջադրում կարող է անել միայն ընդդիմությունը:
Իրական պատկեր – 24․03․2021թ․,Ազգային ժողովն ընդունեց օրենք հակակոռուպցիոն կոմիտեի մասին։ Օրենքում նշված չէր, որ պետք է կոմիտեի ղեկավարի պաշտոնում առաջադրի ընդդիմությունը։ Օրենքն ընդունվեց 80 կողմ, 387 դեմ, 2 ձեռնպահ ձայներով։
16․08․2021թ․ 3 թեկնածու առաջադրվեց հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնի համար՝ Սասուն Մհերի Խաչատրյանը, Գառնիկ Արտուշի Թորոսյանը և Դավիթ Ռուբենի Մկրտումյանը:
10․09․2021թ․ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների մրցութային խորհուրդը 3 թեկնածուներին էլ հայտարարեց մրցույթը հայտարարած և ուղարկեց կառավարությանը։
Այսինքն, խոստումը, որ միայն ընդդիմությունը կարող է առաջադրել հակակոռուպցիոն մարմնի ղեկավարի պաշտոնում, չկատարվեց։
23.08.2018թ․, ելույթ՝ «Քայլ դեպի տուն» ծրագրի փակման արարողության ժամանակ
Խոստում - Մինչ այսօր ՀՀ-ում գործել է գործի տեղավորելու ավանդույթը, իսկ մենք ցանկանում ենք այս տրամաբանությունը փոխել:
Իրական պատկեր – Օրերս՝ 11․01․2024թ․, Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզպետ նշանակեց իր սանիկին՝ Դավիթ Խուդաթյանին։ Նիկոլ Փաշինյանի քավորը՝ Հայկ Ղալումյանը, մեկ այլ մարզի՝ Տավուշի մարզպետն է։ Նիկոլ Փաշինյանի նշած՝ «գործի տեղավորելու ավանդույթին հանգամանորեն անդրադարձել ենք «ՏԵՂԵԿԱՆՔ № 13»-ում
27.11.2018թ․, նախընտրական հանրահավաք՝ Վանաձորում
Խոստում - «Դեկտեմբերի մեջ նորանկախ Հայաստանի պատմության մեջ կբացվի առաջին գործարանը, որը կենցաղային տեխնիկա կարտադրի, այսինքն՝ օրինակ, հեռուստացույցի հայկական բրենդ ա լինելու»:
Իրական պատկեր – Այս խոստման տապալման մասին շատ է գրվել։ 05․12․2018թ․ կառավարությունը հաղորդագրություն տարածեց, որ Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզի Մերձավան համայնքում ներկա է գտնվել «Այ Էմ Ջի գրուփ» ՓԲԸ-ի՝ կենցաղային տեխնիկայի արտադրության գործարանի բացմանը: Այն հայ- լիբանանյան-սիրիական համատեղ ներդրումային ծրագիր է։ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել գործարանի տարածքում, ծանոթացել ներդրված սարքավորումներին, աշխատանքային պայմաններին և ծրագրերին։ Նշվեց, որ նախնական կապիտալ ներդրումը և գործառնական ծախսերը կազմում են 4.5 մլն ԱՄՆ դոլար: Սկզբնական փուլում գործարանը կունենա 70-80 աշխատատեղ և տարեկան կարտադրի 126 հազար միավոր կենցաղային տեխնիկա՝ հեռուստացույց, լվացքի մեքենա, օդափոխիչ, սառնարան և տեխնիկա: Ներդրումային ծրագիրն իրականացվելու է 3 փուլով. առաջին փուլում իրականացվելու է տեխնիկայի հավաքագրում, որը կտևի 2 տարի, երկրորդ փուլում արդեն կսկսվի տեխնիկայի արտադրության գործընթացը, իսկ երրորդ փուլում կիրականացվի կենցաղային տեխնիկայի ամբողջական արտադրություն և ավտոմատացում: Նախատեսվում է, որ գործարանը կսպասարկի ոչ միայն Հայաստանը, այլ նաև տարածաշրջանի և ԱՊՀ երկրները: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում կենցաղային տեխնիկայի արտադրության գործարանի հիմնումը և նշել, որ կառավարությունը շարունակելու է աջակցել Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերում ներդրումային ծրագրերի իրականացմանը:
AntiFake.am կայքը 18․04․2019թ․ հետաքննություն հրապարակեց՝ պարզելով, որ նման գործարան չի գործում Մերձավանում։
Վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» հերքմամբ հանդես եկավ՝ տեղեկատվությունը համարելով սուտ։
«Այ Էմ Զի գրուպ» ընկերության տնօրինությունը» ևս հայտարարությւոն տարածեց, թե՝ արդեն իսկ շուկայում առկա են ընկերության կողմից արտադրված հեռուստացույցները, որոնք այս պահին ներկայացված են «էլդորադո» էլեկտրոտեխնիկայի խանութների ցանցում։ Հրապարակումից հետո «Փաստերի ստուգման հարթակի» լրագրողն այցելել էր գործարանի տարածք, սակայ ն չէր կարողացել հանդիպել տնօրինության հետ, այցելել էր «Էլդորադո» էլեկտրատեխնիկայի խանութների ցանցի և պարզել, որ հայկական արտադրության հեռուստացույցներ չկան։
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը կառավարության՝ 23.05.2019թ․ նիստում հայտարարեց,թե կենցաղային տեխնիկա արտադրող ընկերությունում արդեն այս շաբաթ աշխատանքները սկսվել են:
Նա անդրադարձավ լուրերին, որ գործարանը չի աշխատում։ Ասաց․ «Այս պահին այնտեղ 15 մարդ հեռուստացույցներ են հավաքում: Ինձ հրավիրել էին, ես ասացի՝ մինչեւ 70 մարդ էնտեղ միաժամանակ աշխատանքային պրոցեսում չլինեն, չեմ գնա: Սա կատակով, իհարկե, բայց հաջորդ շաբաթներին, երբ արդեն կգան լվացքի մեքենաների եւ մնացած տեխնիկայի մասերը, որոնք ճանապարհին են, եւ 70 մարդ աշխատանքի մեջ կլինի, ես կգնամ այնտեղ եւ լայն հանրային լուսաբանում կլինի: Այս պահին 1200 հատ հեռուստացույցների համար անհրաժեշտ մասերը գտնվում են այստեղ»:
Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց, որ սա Հայաստանում առաջին փորձն է կենցաղային տեխնիկա հավաքելու, նման փորձ չի եղել նաեւ խորհրդարային տարիներին: Նա հույս հայտնեց, որ ժամանակի ընթացքում հեռուստացույցներ եւ այլ կենցաղային տեխնիկա Հայաստանում կարտադրվի նաեւ ոչ թե ներկրված սարքերով, այլ տեղում արտադրված։
Գործարանը այդպես էլ գործունեություն չծավալեց։
29․11․2018թ․, Ելույթ նախընտրական հանրահավաքի ժամանակ
Խոստում - Սևանա լիճն ունի բազմաթիվ պրոբլեմներ: Երբ վարչապետ ընտրվեցի, տեղեկացա, որ «Սևան» ազգային պարկի տարածքները ինչ-որ պաշտոնյաների բաժան-բաժան են արված, ծիծաղելի գումարներով վարձակալության են տրված: Իմ առաջին հանձնարարականներից մեկն այն էր, որ տրամաբանական վարձավճարներ սահմանվեն: Սևանա լիճը պետք է դարձնել բարձրակարգ տուրիստական գոտի: Առաջին պայմաններից մեկը Սևանը այդ ցանցային ցանկապատերից ազատելն է: Մեկ էլ գնում ես, ափով քայլում ես, տեսնում ես՝ չափառ է դրված։
Իրական պատկեր – Սևանն այդպես էլ բարձրակարգ տուրիստական գոտի չի դարձել՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից ավելի քան 5 տարի անց։ Սևանի ափերին դեռևս շատ են ցանկապատված, Նիկոլ Փաշինյանի հայտարարության համաձայն՝ «բաժան-բաժան» արված տարածքները։ Իսկ 2022թ․ հուլիսին մամուլը հրապաարակեց լուսանկարներ, որ Սևանի ափին՝ Շորժա տանող ճանապարհին, շքեղ առանձնատուն է կառուցվում։
09․08․2022թ․մամուլը գրեց, որ Գեղարքունիքի մարզի Շորժա համայնքի Դրախտիկ գյուղի վարչական տարածքում՝ «Սևան» ազգային պարկին պատկանող 2060 քմ հողի վրա, 2019 թ.-ից նոր առանձնատուն է կառուցվում:Ու թեև շրջակա միջավայրի նախարարությունն ու «Սևան» ազգային պարկը սեփականատիրոջ ինքնությունը թաքցնում են, մամուլը պարզել է, որ այն պատկանում է «Կապավոր» ՍՊ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արման Հակոբջանյանն է՝ Արցախի քաղաքաշինության նախկին նախարարի որդին: Նա, ըստ մամուլի ՔՊ-ական պատգամավորներին մտերիմ է, շահում է նաև պետական մրցույթներ։
2020թ․ ՀՀ շրջակա միջւավայրի նախարարը հայտարարեց. «Թույլատրելի կառուցապատման նիշից ցածր հատվածներում կառուցված ապօրինի շենք-շինությունների ընդհանուր քանակն այս պահին շուրջ 3.800 հատ է»: 3800 ապօրինի շենք-շինություններից ՇՄ նախարարությունը 2021թ․ 4 պարիսպ է քանդել, 9 վագոն-տնակ ու 5 շենք-շինություն:2022-ին ապամոնտաժման աշխատանքներ չեն կատարվել:
17․07․2019թ․, մամուլի ասուլիս
Խոստում - Մենք ուզում ենք, որ պետական գնումների համակարգը բարեփոխվի, լինի ճկուն և մոբիլ և միևնույն ժամանակ պահպանի արդար մրցակցության սկզբունքը և հնարավորինս զերծ լինի կոռուպցիոն սխեմաներից:
2018թ․ արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Իմ քայլը» դաշինքը մասնակցում էր «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն» կարգախոսով։ Նախընտրական ծրագրում խոստանում էին․ «Ներդնելու ենք պետական գնումների արդար և թափանցիկ էլեկտրոնային համակարգ: Վերանայելու ենք գնումների կազմակերպման և իրականացման կանոնակարգերը` ապահովելով մեկ անձից գնումների ծավալի տարեկան 20%-ով կրճատում»:
Իրական պատկեր – Պետական գնումների համակարգը ոչ միայն չկարգավորվեց, այլ խնդիրներն ավելի խորացան։ Ամենօրյա են նյութերն այն մասին, որ պետությունն առանց մրցույթի, մեկ անձից գնման ընթացակարգով կատարել է գնումներ, հիմնականում՝ իշխանության հետ կապ ունեցող ընկերությյուններից, իշխանության անդամների ընտանիքի անդամների, ընկերների հիմնարկներից, նոր բացված ընկերություններից, որոնք պարզվում է՝ կապ ունեն իշխանականների ու նրանց ընտանիքի անդամների հետ։
Ամեն օր հանդիպում ենք նման վերնագրերով նյութերի․
Վարչապետի աշխատակազմը նույն օրը մեկ անձից 6 գնում է իրականացրել՝ գովազդային արշավի նպատակով:
2020թ․ ՊՆ-ն 1,8 միլիարդ դրամի վառելիք է գնել ՏՄՊՊՀ անդամի եղբոր ընկերությունից
ԱԺ աշխատակազմի ղեկավարի ընկերությունը 13 պայմանագիր է կնքել պետական մարմինների հետ
Ջրային կոմիտեն 334 միլիոն դրամի գնումներ է կատարել կոմիտեի նախկին փոխնախագահի ընկերությունից
ԱԺ-ն պայմանագիր է կնքել Խաչատուր Սուքիասյանի ընտանեկան բիզնեսի հետ
Վարչապետի աշխատակազմը գնումներ է կատարել Խաչատուր Սուքիասյանի ապահովագրական ընկերությունից.
Ոստիկանությունը մոտ 600 մլն դրամի բենզին է գնել Խաչատուր Սուքիասյանին փոխկապակցված ընկերությունից
Կառավարությունն առանց մրցույթի շուրջ 79 մլն դրամի համաձայնագիր է կնքել Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերության հետ
Գլխավոր դատախազը մեկ ամսում 13 պետական գնում է կատարել մեկ անձից գնման ընթացակարգով
24 միլիոն դրամի մեկ անձից գնում՝ Կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանի կնոջը պատկանող ընկերությունից
133 միլիոն դրամ՝ անկախության 29-ամյակի միջոցառմանը. գնումները կատարվել են առանց մրցույթի
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ամուսնու ՓԲԸ-ն 240 պայմանագիր է կնքել պետական կառույցների հետ, որից 43%-ը ԱՆ-ի հետ
Երևանի ամանորյա ձևավորումը երկրորդ տարին անընդմեջ վստահվել է նույն ընկերությանը՝ առանց մրցույթի, 200 մլն դրամով
ՆԳՆ-ն 14 մլն դրամի գնում արել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ Ինշուրանսից»
ՊՆ-ն 5,5 միլիարդ դրամի վառելիք է գնել Խաչատուր Սուքիասյանին փոխկապակցված ընկերությունից
Մեկ անձից, առանց մրցույթի գնումները սովորաբար թանկարժեք են և կոռուպցիոն ռիսկն են պարունակում։ Դրանք կազմում են ողջ պետական գնումների կեսը։
01․03․2022թ․ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն առաջարկ ներկայացրեց կանոնակարգել պետական գնումների համակարգը, սակայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մերժեց։ Աղվան Վարդանյանը վիճակագրություն բերեց, ըստ որի՝ եթե 2017 թվականին մեկ անձից գնումների գործարքների թիվը եղել է 50, 2018-ին՝ 27, ապա 2019 թվականից սկսած կտրուկ աճել է՝ հաջորդաբար կազմելով՝
2019թ․ 195 գործարք
2020թ․ 778 գործարք (թվերի կտրուկ մեծությունը կապված է կորոնավիրուսի հետ)
2021թ․ առաջին երեք եռամսյակում՝ 244 գործարք։
09.06.2021թ․ Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանն ասաց, որ 2020 թվականի պետական մարմինների կնքված պայմանագրերի շուրջ 40 տոկոսն իրականացվել է մեկ անձի գնման միջոցով, ինչը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը 4,4 տոկոսով: «Գնումների ոլորտում մրցակցությունը չի փոխվել: Հետընթաց է արձանագրվել պետական գնումների տնտեսման սկզբունքի առնչությամբ»,-ասաց նա:
20․10․2021թ․ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը ասաց, որ «Պետական ընդհանուր գնումների 45%-ն են կազմում մեկ անձից գնումները»։ Իսկ երկու տարի անց, արդեն իրավիճակն էլ ավելի էր փոխվել․ 02.06.2023թ․, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարեց, թե մրցակցային ընթացակարգերով կատարվող գնումների ծավալը 2022 թվականին եղել է 49,1 տոկոս։
Ինչ վերաբերում է գնումների թափանցիկությանը, նշենք, որ 2021թ․ խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո կառավարությունը նախագիծ մշակեց e-gov.am կայքում հրապարակվող տեղեկատվությունըմեկ անձից իրականացված գնումների մասին սահմանափակել։
Կառավարությունը հրաժարվեց թափանցիկ դարձնել պետության առաջին 3 դեմքերի՝ վարչապետի, նախագահի, ԱԺ նախագահի գործունեությանը վերաբերող գնումները։
ՏԵՂԵԿԱՆՔ № 21՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար
Yerevan.today-ը շարունակում է ներկայացնել Նիկոլ Փաշինյանի տված խոստումներն ու իրական պատկերը
15․04․2018թ․, ելույթ Ֆրանսիայի հրպարակում
Խոստում - Հայաստանում պետք է ձևավորվի ունիվերսալ հակակոռուպցիոն մարմին, որի ղեկավարի պաշտոնի առաջադրում կարող է անել միայն ընդդիմությունը:
Իրական պատկեր – 24․03․2021թ․, Ազգային ժողովն ընդունեց օրենք հակակոռուպցիոն կոմիտեի մասին։ Օրենքում նշված չէր, որ պետք է կոմիտեի ղեկավարի պաշտոնում առաջադրի ընդդիմությունը։ Օրենքն ընդունվեց 80 կողմ, 387 դեմ, 2 ձեռնպահ ձայներով։
16․08․2021թ․ 3 թեկնածու առաջադրվեց հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնի համար՝ Սասուն Մհերի Խաչատրյանը, Գառնիկ Արտուշի Թորոսյանը և Դավիթ Ռուբենի Մկրտումյանը:
10․09․2021թ․ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների մրցութային խորհուրդը 3 թեկնածուներին էլ հայտարարեց մրցույթը հայտարարած և ուղարկեց կառավարությանը։
Կառավարության՝ 16․09․2021թ․ որոշմամբ, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ նշանակվեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։
Այսինքն, խոստումը, որ միայն ընդդիմությունը կարող է առաջադրել հակակոռուպցիոն մարմնի ղեկավարի պաշտոնում, չկատարվեց։
23.08.2018թ․, ելույթ՝ «Քայլ դեպի տուն» ծրագրի փակման արարողության ժամանակ
Խոստում - Մինչ այսօր ՀՀ-ում գործել է գործի տեղավորելու ավանդույթը, իսկ մենք ցանկանում ենք այս տրամաբանությունը փոխել:
Իրական պատկեր – Օրերս՝ 11․01․2024թ․, Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզպետ նշանակեց իր սանիկին՝ Դավիթ Խուդաթյանին։ Նիկոլ Փաշինյանի քավորը՝ Հայկ Ղալումյանը, մեկ այլ մարզի՝ Տավուշի մարզպետն է։ Նիկոլ Փաշինյանի նշած՝ «գործի տեղավորելու ավանդույթին հանգամանորեն անդրադարձել ենք «ՏԵՂԵԿԱՆՔ № 13»-ում
27.11.2018թ․, նախընտրական հանրահավաք՝ Վանաձորում
Խոստում - «Դեկտեմբերի մեջ նորանկախ Հայաստանի պատմության մեջ կբացվի առաջին գործարանը, որը կենցաղային տեխնիկա կարտադրի, այսինքն՝ օրինակ, հեռուստացույցի հայկական բրենդ ա լինելու»:
Իրական պատկեր – Այս խոստման տապալման մասին շատ է գրվել։ 05․12․2018թ․ կառավարությունը հաղորդագրություն տարածեց, որ Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզի Մերձավան համայնքում ներկա է գտնվել «Այ Էմ Ջի գրուփ» ՓԲԸ-ի՝ կենցաղային տեխնիկայի արտադրության գործարանի բացմանը: Այն հայ- լիբանանյան-սիրիական համատեղ ներդրումային ծրագիր է։ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել գործարանի տարածքում, ծանոթացել ներդրված սարքավորումներին, աշխատանքային պայմաններին և ծրագրերին։ Նշվեց, որ նախնական կապիտալ ներդրումը և գործառնական ծախսերը կազմում են 4.5 մլն ԱՄՆ դոլար: Սկզբնական փուլում գործարանը կունենա 70-80 աշխատատեղ և տարեկան կարտադրի 126 հազար միավոր կենցաղային տեխնիկա՝ հեռուստացույց, լվացքի մեքենա, օդափոխիչ, սառնարան և տեխնիկա: Ներդրումային ծրագիրն իրականացվելու է 3 փուլով. առաջին փուլում իրականացվելու է տեխնիկայի հավաքագրում, որը կտևի 2 տարի, երկրորդ փուլում արդեն կսկսվի տեխնիկայի արտադրության գործընթացը, իսկ երրորդ փուլում կիրականացվի կենցաղային տեխնիկայի ամբողջական արտադրություն և ավտոմատացում: Նախատեսվում է, որ գործարանը կսպասարկի ոչ միայն Հայաստանը, այլ նաև տարածաշրջանի և ԱՊՀ երկրները: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում կենցաղային տեխնիկայի արտադրության գործարանի հիմնումը և նշել, որ կառավարությունը շարունակելու է աջակցել Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերում ներդրումային ծրագրերի իրականացմանը:
AntiFake.am կայքը 18․04․2019թ․ հետաքննություն հրապարակեց՝ պարզելով, որ նման գործարան չի գործում Մերձավանում։
Վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» հերքմամբ հանդես եկավ՝ տեղեկատվությունը համարելով սուտ։
«Այ Էմ Զի գրուպ» ընկերության տնօրինությունը» ևս հայտարարությւոն տարածեց, թե՝ արդեն իսկ շուկայում առկա են ընկերության կողմից արտադրված հեռուստացույցները, որոնք այս պահին ներկայացված են «էլդորադո» էլեկտրոտեխնիկայի խանութների ցանցում։ Հրապարակումից հետո «Փաստերի ստուգման հարթակի» լրագրողն այցելել էր գործարանի տարածք, սակայ ն չէր կարողացել հանդիպել տնօրինության հետ, այցելել էր «Էլդորադո» էլեկտրատեխնիկայի խանութների ցանցի և պարզել, որ հայկական արտադրության հեռուստացույցներ չկան։
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը կառավարության՝ 23.05.2019թ․ նիստում հայտարարեց, թե կենցաղային տեխնիկա արտադրող ընկերությունում արդեն այս շաբաթ աշխատանքները սկսվել են:
Նա անդրադարձավ լուրերին, որ գործարանը չի աշխատում։ Ասաց․ «Այս պահին այնտեղ 15 մարդ հեռուստացույցներ են հավաքում: Ինձ հրավիրել էին, ես ասացի՝ մինչեւ 70 մարդ էնտեղ միաժամանակ աշխատանքային պրոցեսում չլինեն, չեմ գնա: Սա կատակով, իհարկե, բայց հաջորդ շաբաթներին, երբ արդեն կգան լվացքի մեքենաների եւ մնացած տեխնիկայի մասերը, որոնք ճանապարհին են, եւ 70 մարդ աշխատանքի մեջ կլինի, ես կգնամ այնտեղ եւ լայն հանրային լուսաբանում կլինի: Այս պահին 1200 հատ հեռուստացույցների համար անհրաժեշտ մասերը գտնվում են այստեղ»:
Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց, որ սա Հայաստանում առաջին փորձն է կենցաղային տեխնիկա հավաքելու, նման փորձ չի եղել նաեւ խորհրդարային տարիներին: Նա հույս հայտնեց, որ ժամանակի ընթացքում հեռուստացույցներ եւ այլ կենցաղային տեխնիկա Հայաստանում կարտադրվի նաեւ ոչ թե ներկրված սարքերով, այլ տեղում արտադրված։
Գործարանը այդպես էլ գործունեություն չծավալեց։
29․11․2018թ․, Ելույթ նախընտրական հանրահավաքի ժամանակ
Խոստում - Սևանա լիճն ունի բազմաթիվ պրոբլեմներ: Երբ վարչապետ ընտրվեցի, տեղեկացա, որ «Սևան» ազգային պարկի տարածքները ինչ-որ պաշտոնյաների բաժան-բաժան են արված, ծիծաղելի գումարներով վարձակալության են տրված: Իմ առաջին հանձնարարականներից մեկն այն էր, որ տրամաբանական վարձավճարներ սահմանվեն: Սևանա լիճը պետք է դարձնել բարձրակարգ տուրիստական գոտի: Առաջին պայմաններից մեկը Սևանը այդ ցանցային ցանկապատերից ազատելն է: Մեկ էլ գնում ես, ափով քայլում ես, տեսնում ես՝ չափառ է դրված։
Իրական պատկեր – Սևանն այդպես էլ բարձրակարգ տուրիստական գոտի չի դարձել՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից ավելի քան 5 տարի անց։ Սևանի ափերին դեռևս շատ են ցանկապատված, Նիկոլ Փաշինյանի հայտարարության համաձայն՝ «բաժան-բաժան» արված տարածքները։ Իսկ 2022թ․ հուլիսին մամուլը հրապաարակեց լուսանկարներ, որ Սևանի ափին՝ Շորժա տանող ճանապարհին, շքեղ առանձնատուն է կառուցվում։
09․08․2022թ․ մամուլը գրեց, որ Գեղարքունիքի մարզի Շորժա համայնքի Դրախտիկ գյուղի վարչական տարածքում՝ «Սևան» ազգային պարկին պատկանող 2060 քմ հողի վրա, 2019 թ.-ից նոր առանձնատուն է կառուցվում:Ու թեև շրջակա միջավայրի նախարարությունն ու «Սևան» ազգային պարկը սեփականատիրոջ ինքնությունը թաքցնում են, մամուլը պարզել է, որ այն պատկանում է «Կապավոր» ՍՊ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արման Հակոբջանյանն է՝ Արցախի քաղաքաշինության նախկին նախարարի որդին: Նա, ըստ մամուլի ՔՊ-ական պատգամավորներին մտերիմ է, շահում է նաև պետական մրցույթներ։
2020թ․ ՀՀ շրջակա միջւավայրի նախարարը հայտարարեց. «Թույլատրելի կառուցապատման նիշից ցածր հատվածներում կառուցված ապօրինի շենք-շինությունների ընդհանուր քանակն այս պահին շուրջ 3.800 հատ է»: 3800 ապօրինի շենք-շինություններից ՇՄ նախարարությունը 2021թ․ 4 պարիսպ է քանդել, 9 վագոն-տնակ ու 5 շենք-շինություն: 2022-ին ապամոնտաժման աշխատանքներ չեն կատարվել:
17․07․2019թ․, մամուլի ասուլիս
Խոստում - Մենք ուզում ենք, որ պետական գնումների համակարգը բարեփոխվի, լինի ճկուն և մոբիլ և միևնույն ժամանակ պահպանի արդար մրցակցության սկզբունքը և հնարավորինս զերծ լինի կոռուպցիոն սխեմաներից:
2018թ․ արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Իմ քայլը» դաշինքը մասնակցում էր «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն» կարգախոսով։ Նախընտրական ծրագրում խոստանում էին․ «Ներդնելու ենք պետական գնումների արդար և թափանցիկ էլեկտրոնային համակարգ: Վերանայելու ենք գնումների կազմակերպման և իրականացման կանոնակարգերը` ապահովելով մեկ անձից գնումների ծավալի տարեկան 20%-ով կրճատում»:
Իրական պատկեր – Պետական գնումների համակարգը ոչ միայն չկարգավորվեց, այլ խնդիրներն ավելի խորացան։ Ամենօրյա են նյութերն այն մասին, որ պետությունն առանց մրցույթի, մեկ անձից գնման ընթացակարգով կատարել է գնումներ, հիմնականում՝ իշխանության հետ կապ ունեցող ընկերությյուններից, իշխանության անդամների ընտանիքի անդամների, ընկերների հիմնարկներից, նոր բացված ընկերություններից, որոնք պարզվում է՝ կապ ունեն իշխանականների ու նրանց ընտանիքի անդամների հետ։
Ամեն օր հանդիպում ենք նման վերնագրերով նյութերի․
Մեկ անձից, առանց մրցույթի գնումները սովորաբար թանկարժեք են և կոռուպցիոն ռիսկն են պարունակում։ Դրանք կազմում են ողջ պետական գնումների կեսը։
01․03․2022թ․ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն առաջարկ ներկայացրեց կանոնակարգել պետական գնումների համակարգը, սակայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մերժեց։ Աղվան Վարդանյանը վիճակագրություն բերեց, ըստ որի՝ եթե 2017 թվականին մեկ անձից գնումների գործարքների թիվը եղել է 50, 2018-ին՝ 27, ապա 2019 թվականից սկսած կտրուկ աճել է՝ հաջորդաբար կազմելով՝
2019թ․ 195 գործարք
2020թ․ 778 գործարք (թվերի կտրուկ մեծությունը կապված է կորոնավիրուսի հետ)
2021թ․ առաջին երեք եռամսյակում՝ 244 գործարք։
09.06.2021թ․ Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանն ասաց, որ 2020 թվականի պետական մարմինների կնքված պայմանագրերի շուրջ 40 տոկոսն իրականացվել է մեկ անձի գնման միջոցով, ինչը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը 4,4 տոկոսով: «Գնումների ոլորտում մրցակցությունը չի փոխվել: Հետընթաց է արձանագրվել պետական գնումների տնտեսման սկզբունքի առնչությամբ»,-ասաց նա:
20․10․2021թ․ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը ասաց, որ «Պետական ընդհանուր գնումների 45%-ն են կազմում մեկ անձից գնումները»։ Իսկ երկու տարի անց, արդեն իրավիճակն էլ ավելի էր փոխվել․ 02.06.2023թ․, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարեց, թե մրցակցային ընթացակարգերով կատարվող գնումների ծավալը 2022 թվականին եղել է 49,1 տոկոս։
Ինչ վերաբերում է գնումների թափանցիկությանը, նշենք, որ 2021թ․ խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո կառավարությունը նախագիծ մշակեց e-gov.am կայքում հրապարակվող տեղեկատվությունը մեկ անձից իրականացված գնումների մասին սահմանափակել։
Կառավարությունը հրաժարվեց թափանցիկ դարձնել պետության առաջին 3 դեմքերի՝ վարչապետի, նախագահի, ԱԺ նախագահի գործունեությանը վերաբերող գնումները։
Շարունակելի
Ընթերցել ՏԵՂԵԿԱՆՔ № 19–ը և ՏԵՂԵԿԱՆՔ № 20–ը
Անցնել ամբողջ շարքին