Կարծիք

15.01.2024 12:15


Ո՞նց է ստացվում, որ կրակոցի համար գեներալին ազատությունից զրկում են, իսկ քաղաքացուն մորթել փորձած ՔՊ-ականը դեռ ազատության մեջ է

Ո՞նց է ստացվում, որ կրակոցի համար գեներալին ազատությունից զրկում են, իսկ քաղաքացուն մորթել փորձած ՔՊ-ականը դեռ ազատության մեջ է

Իսկ հիմա լուրջ։ Տիրան Խաչատրյանի քայլն, իհարկե, ընդունելի չէ ինձ համար, բայց ինձ այլ բան է հետաքրքիր։ Ո՞նց է ստացվում, որ կրակոցի համար գեներալին բերման են ենթարկում ու ազատությունից զրկում, իսկ նույն ընթացքում քաղաքացուն մորթել փորձած ՔՊ-ականը դեռ ազատության մեջ է։

Այսինքն, պաշտոնաթող գեներալը ազատության մեջ կարող է խանգարել քննությանը, իսկ գործող քաղաքապետը՝ ո՛չ։ Հենց այս դրվագը ցույց է տալիս, որ նիկոլի Հայաստանում մարդուն պատժում են ոչ թե հանցագործության համար, այլ թե ինչպես է նա վերաբերվում նիկոլին։ Եթե գեներալ Տիրան Խաչատրյանը նիկոլի թիմից լիներ, հաստատ ազատության մեջ էր լինելու։

Հ․Գ․ Տիրան Խաչատրյանը ի տարբերություն բանակից թռած ՔՊ-ականների Արցախի առաջին պատերազմում հարգանքի արժանի մարտական ուղի է անցել։

Բորիս Մուրազիի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը