Քաղաքական

14.01.2024 18:44


Վտանգի տակ են Մատենադարանի բնագրերը, սկսվել է Մատենադարանի քանդման պրոցեսը, որովհետև այն հայի ինքնության վկայություններից մեկն է. Սերժ Սրապիոնյան

Վտանգի տակ են Մատենադարանի բնագրերը, սկսվել է Մատենադարանի քանդման պրոցեսը, որովհետև այն հայի ինքնության վկայություններից մեկն է. Սերժ Սրապիոնյան

Ժամանակին, երբ այդ տղային (Արա Խզմալյան- խմբ.) բերեցին՝ բազմեցրին Մատենադարանի տնօրենի պաշտոնին՝ ինձ համար ակնհայտ էր, որ Մատենադարանն այլևս վտանգված է, սկսվել է Մատենադարանի քանդման գոծընթացը։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց գրականագետ Սերժ Սրապիոնյանն՝ Արա Խզմալյանի կողմից Մատենադարանի Ձեռագրերի կրկնօրինակման բաժինը փակելուն և բաժնի 10 աշխատակիցներին աշխատանքից ազատելուն։

«Մատենադարանի տնօրենի պաշտոնը զբաղեցրել են այնպիսի մարդիկ, ինպիսիք էին Սեն Արևշատյանը, Հրաչյա Թամրազյանը, նրանք մարդիկ էին, որոնց գիտական վաստակի հետ հաշվի էր նստում ամբողջ գիտական աշխարհը, իսկ Մատենադարանը ոչ միայն մեր պարծանքն ու մեր մեծագույն հաստությունն է, այլև գիտահետազոտական հիմնարկ, ինստիտուտ, որտեղ հետազորություններ են կատարվում, գրքեր են տպագրվում և այլն, բայց այս տղան այդ ամենի հետ որևէ կապ չունի։

Նա աշխատել է Հրաչյա Թամրազյանի մոտ, կարծեմ՝ օգնական էր, ու հիմա շատ լավ ծանոթ է Մատենադրանի լավագույն արժեքներին։ Այնտեղ ձեռագրեր կան, որոնք պարզապես հնարավոր չէ գնահատել։ Ինքը շատ լավ գիտակցում է դա։ Նրա նշանակվելուց հետո՝ սկսվել է Մատենադարանի քանդման պրոցեսը»,-նկատել է գրականագետը։

Սրապիոնյանն ընդգծեց, որ Խզմալյանի կողմից փակված բաժինը Մատենադարանի կարևոր բաժիններից մեկն էր։

«Երջանկահիշատակ Հրաչյա Թամրազյանի ժամանակ սկսվեց Մատենադարանի թվայնացման պրոցեսը, մինչդեռ հիմա այդ մասին խոսք անգամ չկա, նրա օրոք լուրջ գներով ձեռք էին բերվում նոր արժեքավոր ձեռագրեր, իսկ հիմա այդ պրոցեսը ևս չկա»։

Նրա գնահատմամբ՝ այս բաժնի փակումը միայն նախերգանքն է, որին հաջորդելու են այլ բաժինների փակումները։

«Հետո էլ կգա ժամանակ և, երբ սրանք այլևս իշխանության չեն լինի՝ կտեսնեք, թե ինչ կողոպուտ է եղել Մատենադարանում այս տղային ժամանակահատվածում»,-նշել է Սրապիոնյանը՝ ավելացնելով, որ այս բաժինը փակել են, որպեսզի չկրկնօրինակեն ձեռագրերը, բայց այն մարդիկ, ովքեր հեռացվել են աշխատանքից՝ հազվագյուտ մասնագետներ էին, հիմա նման մասնագետներ առհասարակ չեն պատրաստում, հետագայում մենք նման մասնագետների համար, ինչպես ժողովուրդն է ասում՝ «գյուլա» պետք է գցենք, որ կարողանանք գտնել կրկնօրինակող մասնագետ։

«Նման մասնագետներ էլ չենք ունենալու, սա պարզ ուղիղ ավերակումն է Մատենադարանի, որովհետև Մատենադարանը հայի ինքնության վկայություններից մեկն է, ինչպես եկեղեցին և երկուսի դեմ էլ հավասարապես պայքար են մղում, մի քիչ ավելի աղմկոտ եկեղեցու դեմ, պակաս աղմկոտ՝ Մատենադարանի դեմ»,- ցավով արձանագրել է մեր զրուցակիցը։

Խզմալյանը Ձեռագրերի կրկնօրինակման բաժինը փակելը բացատրել էր նրանով, որ «Մատենադարանում ստեղծված են բոլոր պայմանները՝ ձեռագրերի բնօրինակները ցուցադրելու համար, և կրկնօրինակներ պատրաստելու անհրաժեշտություն այլևս չկա»:

Այս բացատրությանն անդրադառնալով՝ Սրապիոնյանը նշեց, որ դա խոսում է իրենց «իդիոտության» մասին։

«Իրենք չեն հասկանում, որ այդ բնագրերը տեղաշարժել անգամ ռիկային է, քանի որ բնագրեր կան, որոնք ավելի քան 1000 տարվա պատմություն ունեն։ Ի՞նչ է նշանակում՝ բնագրերն են ցույց տալիս, եթե այդ բնագրերը տեղաշարժեն անգամ, ապա կարող եք համարել, որ դրանք չկան այլևս։ Իրենք են բացահայտում, թե ինչպես են փորձում, այսպես կոչված, ոչ քրեական ճանապարհով ոչնչացնել Մատենադարանի հարստությունը, այն էլ՝ բնագիր ձեռագրերը»,-նկատել է Սրապիոնյանը:

Դիտարկմանը՝ արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Մատենադարանի ֆոնդը վտանգված է՝ Սրապիոնյանը դրական արձագանքեց՝ ավելացնելով, որ վտանգված են ոչ միայն հազվագյուտ ֆոնդերը, այլև վաղը կարող է հայտարարվի, որ Մատենադարանում պահվում են թերթեր, գրականություն, որը Մատենադարանի ուղղվածությանը չի համապատասխանում, ու դրանք դուրս կբերվեն Մատենադարանից։ Այս փուլում, այո, արդեն վտանգի տակ են Մատենադարանի բնագրերը»։

Այս խորագրի վերջին նյութերը