Հինգշաբթի, պաշտոնական Դամասկոսի կողմից Արաբական պետությունների լիգայի նախաձեռնության ընդունման համապատկերին, Սիրիայի Հոմս քաղաքում բախումների հետևանքով զոհվել է 20 մարդ։ Այս մասին հաղորդում է «Ալ–Արաբիա» հեռուստաալիքը՝ հղում անելով «Սիրիական հեղափոխության համակարգող խորհրդին»։
Ականատեսների խոսքերով՝ իրավապահ ուժերը հրետանի և ծխաբեր նռնակներ են կիրառել։
Հիշեցնենք, որ Սիրիան նախօրեին ընդունել էր երկիրը ճգնաժամից դուրս բերելու՝ ԱՊԼ–ի առաջարկած նախագիծը։
Այդ նախաձեռնությունը, մասնավորապես, միջոցներ է նախատեսում երկրում բռնությունը դադարեցնելու, ինչպես նաև Սիրիայի ներքին գործերին արտաքին միջամտությունը բացառելու և իշխանության ու ընդդիմության միջև երկխոսություն կազմակերպելու համար։
Սիրիայի ընդդիմությունը մերժել է ԱՊԼ–ի առաջարկը՝ հայտարարելով, թե պատրաստ են բանակցություններ վարել միայն երկրի ղեկավարի հրաժարականի վերաբերյալ։
Սիրիայի Հոմս քաղաքում 20 մարդ է զոհվել