Ալիևը՝ «Զանգեզուրի միջանցքը», Փաշինյանը՝ հակառուսական ակցիայի խրախուսումը․ երկուսով նույն գործի վրա են
Ալիևն իր հարցազրույցով «ջրեց» Նիկոլ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկի» կեղծ գաղափարը։ Նա բացահայտեց, թե իրականում ինչ են իրենք բանակցում և ինչ է ինքն ուզում Հայաստանից։
Այս պահին Ալիևի ուզածը «Զանգեզուրի միջանցքն» է, 4 գյուղն ու 4 «անկլավը», Հայաստանի գրաված տարածքներից հետ չքաշվելը, 1970թ․ հետո քարտեզները դեն շպրտելը։ Մի խոսքով, Ալիևը Հայաստանի կապիտուլյացիան է ուզում՝ Նիկոլի ուզած «կադաստրի թուղթը» օդում թողնելով։
Ալիևը ֆիքսել է, որ Հայաստանը մնացել է առանց դաշնակիցների։ Ֆիքսել է նաև, որ հայ–ռուսական հարաբերությունները Նիկոլը փչացրել է։ Ու ինչքան շատ փչացնի, այնքան Ալիևի ու հակառուսական աշխարհաքաղաքական կենտրոնների ձեռքերը կազատվեն։ Դրա համար էլ Ալիևն ազատորեն հարձակման հող է նախապատրաստում։
Իսկ ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը։ Նա Ալիևին չի պատասխանում։ Ձկան պես լուռ է։
Ալիևին պատասխանելու փոխարեն, Նիկոլ Փաշինյանը պատասխանում է ․․․ Պուտինին։ Նիկոլական քաղաքապետարանը Երևանում բողոքի հավաք է արտոնել Ռուսաստանում հակաիշխանական գործունեությամբ հայտնի Նավալնու կողմնակից, ՌԴ քաղաքացի Ռիչարդ-Ռոման Քինգին։ Տիգրան Ավինյանի անունից Քինգին (հոդվածին կից նկարում Քինգը մեջտեղում է) թույլ են տվել Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի հարակից տարածքում հավաք անցկացնել։ Նիկոլենք հիշել են իրենց «աղջիկ» ժամանակները, երբ իրենք էին պլակատները ձեռքներին հակառուսական ակցիաներ անում։
Այլ իրավիճակում Նավալնու կողմնակցին նման հավաքի թույլտվություն տալը կարող էր նույնիսկ չնկատվել, բայց հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի հակառուսական քաղաքականությունը, Հայաստանի ներկա անվտանգային մարտահրավերները՝ հակակրեմլյան հավաք արտոնելը դիտավորություն պետք է գնահատել։ Թե ինչ նպատակ է հետապնդում նիկոլական այդ դիտավորությունը, դժվար չէ կռահելը։ Հենց այդ դիտավորությունը հաշվի առնելով է Ալիևը Ջերմուկը համարում ադրբեջանական, Երևանն էլ։

Պետրոս Ալեքսանյան