Բրայզան թուրք–ադրբեջանական համատեղ նախագծից մեծ հույսեր ունի
«Ես 5 տարի եմ նվիրել համաձայնության գալու համար և այժմ չափազանց բավարարված եմ»,–հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան։
«ANS» հեռուստաալիքին տված հարցազրույցում Բրայզան նշել է, թե ինքը մեծ հույսեր է կապում նավթագազային նախագծերի ապագայի հետ, որոնք համատեղ իրականացնելու են Ադրբեջանն ու Թուրքիան։
«Սա ճանապարհ է բացում «Հարավային միջանցքի» համար և հերթական քայլն է՝ ուղղված դրա զարգացմանը։ Իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանն օգնում է Եվրոպան գազով ապահովելու հարցում»,–ասել է նա։