Քաղաքական

12.01.2024 17:17


Ստեփանավանի ՔՊ-ական քաղաքապետը դանակով փորձել է կտրել քաղաքացու կոկորդը․ դեպքը տեղի է ունեցել քաղաքապետարանում (լուսանկար)

Ստեփանավանի ՔՊ-ական քաղաքապետը դանակով փորձել է կտրել քաղաքացու կոկորդը․ դեպքը տեղի է ունեցել քաղաքապետարանում (լուսանկար)

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզի Ստեփանավանա քաղաքում։ Քաղաքապետ Գրիգորյանը դանակահարել ու ծեծի է ենթարկել իր մոտ խնդրով գնացած քաղաքացի Գագիկ Կարապետյանին։ Այս մասին Politik.am-ին պատմել է Գագիկ Կարապետյանը․

«Գնացել էի քաղաքապետարն խնդրով։ Ասեցին քաղաքապետը զբաղված է, մտա ներս, տեսնեմ ընկերների հետ խնձոր է ուտում։

Հարձակվեցին վրաս ու սկսկեցին ծեծել, իսկ քաղաքապետը դանակը պահեց կոկորդիս։ Դիմել եմ ոստիկանություն, բայց դեռ արձագանք չեմ ստացել»,-ասաց մեր զրուցակիցըъ հավելելով, որ քաղաքապետը իրեն անպատիժ է համարում, քանի որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մտերիմն է։

***

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարը՝ գրելով. «Ստեփանավանի ՔՊ-ական քաղաքապետը փորձել է դանակով կտրել անձնական հարցով քաղաքապետին դիմած քաղաքացու կոկորդը:

Վստահորդս անաշխատունակության տեղեկանք ստանալու խնդրով մտել է քաղաքապետարանի շենք` հարցրել քաղաքապետին, իսկ վերջինիս անվտանգության աշխատակիցները ծեծի են ենթարկել քաղաքացուն, որից հետո քաղաքապետը դանակով փորձել է կտրել կոկորդը:

Տուժող կողմը դիմել է ոստիկանություն, սակայն քննությունը հապաղում է, իսկ իրեղեն ապացույցները չեն վերցվում: Հավանաբար խնդիրը կայանում է նրանում, որ քաղաքապետի անունը կապվում է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ:

Իրավասու մարմինների ուշադրությունը հրավիրում եմ նշված խնդրի վրա և պահանջում արդյունավետ քննություն»:

Այս խորագրի վերջին նյութերը