Համանախագահներ. «Կողմերի կամքն է հարկավոր անընդունելի «ստատուս քվո»–ից անցում կատարելու համար»
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և դեսպան Անջեյ Կասպրչիկը նոյեմբերի 3–ին ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստի ժամանակ ներկայացրել են իրենց ամենամյա հաշվետությունը։
Ներկայացնելով իրենց ջանքերը ղարբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ՝ համանախագահներն ընդգծել են, որ տարվա ընթացքում իրենք 8 անգամ այցելել են տարածաշրջան և տարբեր վայրերում 14 առանձին հանդիպումներ են ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ։
Ըստ համանախագահների՝ իրենք վերջին 14 ամիսներին շփման գիծը ոտքով հատել են 4 անգամ, ինչը վկայում է այն մասին, որ շփան գիծը տարածաշրջանի ժողովուրդների համար մշտական սահման չէ, և եթե կողմերը պատրաստ են, իրագործված հրադադարի ռազմական համակարգումը հնարավոր է։
Համանախագահները հայտարարել են, որ խնդրի ռազմական լուծում չի կարող գոյություն ունենալ, և որ կողմերի քաղաքական կամքն իրենց համար շատ կարևոր նշանկություն ունի, որպեսզի դժվար որոշումներ կայացնեն, որը «անհարաժեշտ է անընդունելի «ստատուս քվո»–ից անցում կատարելու և խաղաղության հասնելու համար»։
Համանախագահները նաև նկարագրել են լրացուցիչ ջանքերը՝ բանակցությունների լավագույն մթնոլորտ ստեղծելուն և տարածաշրջանի ժողովուրդների փոխըմբռնմանը նպաստելու համար։
Համանախագահաները ծրագրում են ևս մեկ անգամ այցելել տարածաշրջան՝ այս հարցերի վերաբերյալ բանակցությունները շարունակելու համար։