Քաղաքական

12.01.2024 08:24


Ալիևը թուրքական միջանցք է պահանջում Հայաստանից․ «Le Figaro» ամսագրի փոխտնօրեն

Ալիևը թուրքական միջանցք է պահանջում Հայաստանից․ «Le Figaro» ամսագրի փոխտնօրեն

Ալիևն այսօր մեծացրել է ճնշումը՝ հերթական անգամ պահանջելով Հայաստանից զոհաբերել իր ինքնիշխանությունն ու Ադրբեջանը Նախիջեւանի հետ կապող թուրքական միջանցք տրամադրել։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ֆրանսիական «Le Figaro» ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուսոնը։

«Սա Ադրբեջանում փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ բնակչության ուշադրությունը գրավելու և հայերին մշտապես սպառնալու միջոց է»,-գրել է լրագրողը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը