«Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի ինքնիշխանության հանձնումն է. Վիտալի Միլոնով (տեսանյութ)
Ռուս քաղաքական գործիչ, ՌԴ Պետական դումայի պատգամավոր Վիտալի ՄիլոնովըAlpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ այսպես կոչված, հայտարարությունը «Զանգեզուրի միջանցքի» մասին:
«ՆԱՏՕ-ի դաշինքի հետ Թուրքիայի տեսքով դաշնակցությունը Ալիևին թույլ է տալիս այդպես արտահայտվել, որովհետև հասկանալի է, որ նման հայտարարությունը համաձայնեցվում է իր գործընկերների հետ։ Եթե մենք խոսում ենք Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների ինչ-որ կարգավորման մասին, ապա ես չեմ կարող պատկերացնել, թե ինչ նորմալացում կարող է լինել այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ։ Բայց ես հիմա խոսում եմ որպես սովորական մարդ, այլ ոչ թե որպես Նիկոլ Փաշինյանի իշխող կուսակցության անդամ, որն, ըստ երևույթին, այլ հակումներ, այլ ռազմավարական խնդիրներ ունի»,-ասել է Միլոնովը։
Պատգամավորի կարծիքով՝ «Զանգեզուրի միջանցքի» նման պայմանավորվածությունները կհանգեցնեն նրան, որ Հայաստանը կավարտի իր բազմահազարանոց գոյությունը։
««Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի ինքնիշխանության հանձնումն է։ «Զանգեզուրի միջանցքի» նման կարգի պայմանավորվածությունները կհանգեցնեն նրան, որ Հայաստանը կավարտի իր բազմահազարանոց գոյությունը»,-ընդգծել է ռուս պատգամավորը։
Միլոնովի խոսքով՝ խաղաղության պայմանագիրը մի պայման է, որն այժմ բարձրաձայնվել է Բրյուսելում և Վաշինգտոնում, որպեսզի հետո Հայաստանը պարուրի մի շարք միջազգային պարտավորություններով:
«Խաղաղության պայմանագիրը մի պայման է, որն այժմ բարձրաձայնվում է Բրյուսելում և Վաշինգտոնում, որպեսզի հետո այդ խաղաղության պայմանագրի միջոցով Հայաստանը պարուրի մի շարք միջազգային պարտավորություններով, որոնք ամբողջությամբ կզրկեն նրան ինքնիշխանությունից և սուբյեկտիվությունից։ Այսինքն՝ Բրյուսելը, կարծես թե, կլինի այդ խաղաղ պայմանագրի հեղինակը, և Հայաստանի ցանկացած շարժում, որը չի բավարարի Բրյուսելին, կնշանակի խաղաղության պայմանագրի խզման վտանգ՝ Հայաստանի դեմ ռազմական գործողությունները շարունակելու հարցում։ Դրանով Բրյուսելը կկարողանա թելադրել իր պայմանները բոլոր ուղղություններով։ Չմոռանանք՝ այն զենքը, որը Ադրբեջանն օգտագործում է, նա ոչ միայն գնում է, այլև ստանում է ՆԱՏՕ-ի երկրներից։ Եվ մենք շատ լավ հասկանում ենք, որ եթե լիներ Բրյուսելի կամ Վաշինգտոնի քաղաքական կամքը, ապա Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի վարքագծի բնույթը բոլորովին այլ կլիներ։
Եվ դա նշանակում է, որ Ադրբեջանը քարտ-բլանշ է ստացել Ղարաբաղում իր գործողության համար, ուստի ոչ ոք լրջորեն չի միջամտել։
Տեսե՛ք, թե ինչպիսի աննախադեպ ճնշում է գործադրվել Ռուսաստանի վրա Ուկրաինայի արևելքում հատուկ գործողության ժամանակ և ինչպիսի՞ն է Ադրբեջանի վրա ճնշումը Ղարաբաղում գործողության ժամանակ, ինչը թույլ է տալիս ենթադրել՝ արցախահայության էթնիկ զտումը գործողություն էր, որն առնվազն ստվերային համաձայնություն է ստացել արևմտյան երկրներում»,-եզրափակել է Միլոնովը։
«Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի ինքնիշխանության հանձնումն է. Վիտալի Միլոնով (տեսանյութ)
Ռուս քաղաքական գործիչ, ՌԴ Պետական դումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ այսպես կոչված, հայտարարությունը «Զանգեզուրի միջանցքի» մասին: