Խոստում - Մենք պետք է դադարեցնենք Սևանին որպես խաղալիք վերաբերվել կամ ջրի տարա վերաբերվել, և դա բացարձակապես անթույլատրելի է։ Սևանին որպես ջրի տարա վերաբերվելը, ցավոք սրտի, երկար ժամանակ Հայաստանում վերածվել է պետական քաղաքականության, և դրա հետևանքները մենք այսօր տեսնում ենք։
Խոստում - Սևանից ջրառը նվազագույնն է վերջին 5 տարիների համար. Սևանա լճից ոռոգման նպատակով բաց է թողնվել 143.8 մլն. խորանարդ մետր ջուր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 56 մլն. խորանարդ մետրով: Նման դրական ցուցանիշ չի արձանագրվել 2010 թվականից ի վեր: Օրենքով նախատեսված 170 մլն. խորանարդ մետր ջրից 26,140 մլն խորանարդ մետր պակաս է բաց թողնվել: Օրենսդրական փոփոխության արդյունքում Սևանա լճից հավելյալ ջրառ իրականացնելու համար Կառավարությունն Ազգային ժողովին կարող է դիմել միայն այն դեպքում, եթե պաշտոնապես երաշտ է հայտարարել:
Իրական պատկեր – 11․07․2023թ․ կառավարության առաջարկով հրավիրված ԱԺ արտահերթ նիստում քննարկվեց Սևանա լճից լրացուցիչ 70 մլն խմ ջուր բաց թողնելու հարցը, այսինքն՝ ընդհանուր 240 մլն խմ։ Սա այն դեպքում, երբ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել կառավարության որոշմանը` նշելով, որ ջրառը պետք է լինի սահմանված 170 մլն խմ շրջանակներում։ Նշենք, որ կառավարությունը 2023 թվականին պաշտոնապես երաշտ չէր հայտրարել՝ ի հակառակ Փաշինյանի այն պնդման, որ Սևանից լրացուցիչ ջրառ կարվի միայն պաշտոնապես երաշտ հայտարարելու դեպքում։
Սևանի մասին Նիկոլ Փաշինյանի և թիմի՝ տարբեր տարիներին ելույթների վերաբերյալ Yerevan.Today-ի անդրադարձը՝ այստեղ։
Խոստում - Փոքր և միջին այսպես ասած՝ «խելացի անասնաշենքերի» կառուցման կամ վրակառուցման դեպքում քաղաքացու կատարած ծախսերի 50 տոկոսի հետվերադարձ կկատարվի, սահմանամերձ գյուղերի դեպքում հետվերադարձը կկազմի 70 տոկոս։
Իրական պատկեր – 2019 թվականից մինչև 2023 թվականի դեկտեմբերը ներառյալ, կառուցվել է ընդամենը 51 «խելացի» անասնաշենք։ Եվ սա այն պարագայում, երբ Հայաստանում մի քանի տասնյակ հազար ընտանիքներ են զբաղվում անասնապահությամբ։ 22.12.2023թ․, երբ Նիկոլ Փաշինյանն այցելել էր էկոնոմիկայի նախարարություն, ներկայացվեց, որ 2019 թվականից մինչ օրս կնքվել է 94 պայմանագիր, բայց շահագործման է հանձնվել 51 անասնաշենք: Վիճակագրությունը չի հրապարակվել, թե քանիսի դեպքում է գումարի վերադարձ արվել։
Ինչո՞ւ անասնատերերը չեն համաձայնում օգտվել «խելացի անասնագոմերի» ծրագրից։ Բանն այն է, որ կառավարությունը խոստացված 50 տոկոս վերադարձը կատարում է անասնաշենքի պատրաստումից հետո միայն, իսկ անասնապահները մի քանի միլիոն դրամ կանխիկ գումար չունեն՝ սեփական միջոցներով անասնաշենքերը սարքելու համար։ Իսկ, օրինակ, 10 միլիոն դրամ շենքի վրա ծախսելու դեպքում հետ են ստանալու 5 միլիոնը, մյուս 5 միլիոնը իրենց համար խնդիր է․ պնդում են, որ անասնապահությունն այդքան եկամտաբեր չէ և կարող է կառավարության տարբերակը քիչ թե շատ ձեռնտու լինել միայն շատ խոշոր ֆերմերներին
Ելույթ - Ստեղծվել է Երևանի քաղաքապետարանի աղբահանության և սանմաքրման համայնքային հիմնարկը, որը համալրվում է ավելի քան 50 աղբատար մեքենաներով, մի քանի տասնյակ ձնամաքրող, ջրցան և փոշեկուլ մեքենաներով: Վերջին առնվազն 30 տարվա մեջ համայնքը նման ծավալի ու տիպի տեխնիկա չէր ձեռք բերել:
Իրական պատկեր – 2023 թվականի ամռանը՝ հուլիս ամսին, Երևանի աղբահանումը շաբաթներ շարունակ իրականացվում էր գրաֆիկի շեղումներով, որոշ վարչական շրջաններում չէր իրականացվում ընդհանրապես։ 17․07․2023թ․ խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն ասաց, որ տեխնիկան փչացել է, և պետք է խստացվի տեխնիկայի շահագործման նկատմամբ հսկողությունը, ամենօրյա սպասարկումը:
Երևանի աղաքապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ասաց, թե ձեռք բերված տխնիկան առնվազն 10 տարի պետք է ծառայեր, այդքան շուտ փչանալը ահազանգ է, որ նմանատիպ տեխնիկայով հեռու գնալ չի ստացվելու:
Ինչ վերաբերում է ձնամաքրող տեխնիկային, ապա 23․12․2023թ․ Երևանում տեղի ունեցավ աննախադեպ իրադարձություն՝ Նոր Նորք վարչական շրջանում ավտոբուսները դադարեցրին երթևեկությունը, քանի որ ձնամաքրող տեխնիկաների չաշխատելու արդյունքում ճանապարհներին սառույցներ էին և անհանգստանում էին ուղևորների կյանքի և նոր ձեռք բերված ավտոբուսների համար։
18․11․2020թ․ ճանապարհային քարտեզ
2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերից ի վեր, երբ ստորագրվեց կապիտուլյացիոն պայմանագիր, Հայաստանի քաղաքացիները դուրս եկան փողոց․ ամեն օր տեղի էին ունենում անհնազանդության գործողություններ։ Նիկոլ Փաշինյանը, երկիրը ճգնաժամից դուրս բերելու համար, հրապարակեց 6-ամսյա ճանապարհային քարտեզ, որի 15 կետերից 6-րդը հետևյալն էր․ «Գերեվարված զինվորականների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձ: Նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում»։
Իրական պատկեր – Գերեվարվածները ոչ միայն շուտափույթ չվերադարձվեցին, այլև դրանից հետո 60-ից ավելի զինվորական ու քաղաքացիական անձինք գերեվարվեցին։
07․06․2021թ․ Արմավիրի մարզում նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․«Դուք նաև պետք է գիտակցեք, որ գերիների հարցը էսօր ուզում են մեր պետության և մեր ժողովրդի դեմ օգտագործել անհամաչափ զիջումներ պարտադրելու համար։ Այո, այդ տղաները Բաքվի բանտերում պայքարում են Հայաստանի անկախության համար, Հայաստանի ինքնիշխանության համար, և այո, նրանք մեզ կներեն մի ամիս, երկու ամիս ավել գերության մեջ մնալու համար, բայց նրանք չեն ների, եթե մենք հանուն իրենց ազատության զիջենք մեր երկրի անկախությունը և ինքնիշխանությունը»։
13․12․2023թ․ Ադրբեջանը Հայաստանին փոխանցեց 32 գերեվարված անձի՝ փոխարենը ստանալով 2 դիվերսանտի, որոնք Հայաստանում դատապարտվել էին, նրանցից մեկը՝ ցմահ ազատազրկման՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հսկինչին սպանելու համար։
Այս պահին պաշտոնապես Ադրբեջանում է գտնվում 23 հայ գերի, այդ թվում՝ Արցախի պետական, ռազմական ղեկավարությունը։ Միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը, որ զբաղվուըմ է գերիների հարցով, նշում է ևս 80 չհաստատված գերու մասին։ Այսինքն, գերիների ընդհանուր թիվը 100-ից ավելի է։
18․11․2020թ․ ճանապարհային քարտեզ
Խոստում - Վերը նշված ճանապարհային քարտեզի 6-րդ կետում Նիկոլ
Փաշինյանը խոստանում է․ «Անհետ կորածների ճակատագրերի շուտափույթ պարզաբանում: Նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում»:
Իրական պատկեր –10.01.2023թ. ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց․«Անհետ կորածների հետ կապված որոնողական աշխատանքներ են տեղի ունենում իրականում․․․ 44-օրյայից շուրջ 200 անհետ կորածներ ունենք, ևհիմա Գերիների և անհետ կորածների հարցերով հանձնաժողովը, էսպես ասած, վերակազմավորվել է ԱԱԾ տնօրենի գլխավորությամբ, ևաշխատում են»։
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանն արձագանքեց Փաշինյանին՝ հայտարարելով․ «Ցավում եմ, որ երկրի վարչապետը չի տիրապետում նման կարևոր տեղեկության կամ իմիտացիա է անում, թե ամեն հարցով զբաղվում է: Իրականում 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած համարվող մոտ 200 անձանց որոնողական աշխատանքները դադարեցվել են դեռևս 2022 թվականի հունվար ամսից: Դադարեցվել է Ադրբեջանի միակողմանի որոշմամբ»:
Այսինքն՝ 44-օրյա պատերազմում անհետ կորածների ճակատագրի պարզաբանման աշխատանքներ 2022թվականից ի վեր տեղի չեն ունենում։
Համաձայն Քննչական կոմիտեի՝ 2023թ․ պաշտոնական տվյալների, 44-օրյա պատերազմի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում անհայտ է 196 անձի գտնվելու վայրը, որոնցից 176-ը զինծառայող են, 20-ը՝ քաղաքացիական անձ։
Հայաստանում բազմիցս են բողոքի ակցիաներ արել անհետ կորածների հարազատները, նրանց հրաժարվում է ընդունել պաշտպանության նախարարը։ 2023թ․ օգոստոսի 4-ին տեղի ունեցած ակցիայի ժամանակ 44-օրյա պատերազմում անհետ կորած Սարգիս Ղուկասյանի հարազատ Արսեն Ղուկասյանը փոխանցեց Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ վերջինիս խոսքերը․ «Նա ծնողներին ասել է՝ ես չեմ հասկանում՝ դուք ձեր տանը էլ երեխա չունե՞ք, գնացեք ձեր ողջ երեխեքով զբաղվեք, ի՞նչ եք ամբողջ օրն ընկել անհետ կորածների հետևից»։
Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակից մեկ այլ անհետ կորածի հայր էլ հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի այլ խոսքերը․«Իմ պապն էլ է կորած եղել, մենք հարմարվել ենք, դուք էլ հարմարվեք։
ՏԵՂԵԿԱՆՔ № 19՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար
Շարունակում ենք ներկայացնել Նիկոլ Փաշինյանի տված խոստումներն ու իրական պատկերը
06․08․2018թ․ քննարկում կառավարությունում
Խոստում - Մենք պետք է դադարեցնենք Սևանին որպես խաղալիք վերաբերվել կամ ջրի տարա վերաբերվել, և դա բացարձակապես անթույլատրելի է։ Սևանին որպես ջրի տարա վերաբերվելը, ցավոք սրտի, երկար ժամանակ Հայաստանում վերածվել է պետական քաղաքականության, և դրա հետևանքները մենք այսօր տեսնում ենք։
25․01․2020թ․, մամուլի ասուլիս
Խոստում - Սևանից ջրառը նվազագույնն է վերջին 5 տարիների համար. Սևանա լճից ոռոգման նպատակով բաց է թողնվել 143.8 մլն. խորանարդ մետր ջուր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 56 մլն. խորանարդ մետրով: Նման դրական ցուցանիշ չի արձանագրվել 2010 թվականից ի վեր: Օրենքով նախատեսված 170 մլն. խորանարդ մետր ջրից 26,140 մլն խորանարդ մետր պակաս է բաց թողնվել: Օրենսդրական փոփոխության արդյունքում Սևանա լճից հավելյալ ջրառ իրականացնելու համար Կառավարությունն Ազգային ժողովին կարող է դիմել միայն այն դեպքում, եթե պաշտոնապես երաշտ է հայտարարել:
Իրական պատկեր – 11․07․2023թ․ կառավարության առաջարկով հրավիրված ԱԺ արտահերթ նիստում քննարկվեց Սևանա լճից լրացուցիչ 70 մլն խմ ջուր բաց թողնելու հարցը, այսինքն՝ ընդհանուր 240 մլն խմ։ Սա այն դեպքում, երբ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել կառավարության որոշմանը` նշելով, որ ջրառը պետք է լինի սահմանված 170 մլն խմ շրջանակներում։ Նշենք, որ կառավարությունը 2023 թվականին պաշտոնապես երաշտ չէր հայտրարել՝ ի հակառակ Փաշինյանի այն պնդման, որ Սևանից լրացուցիչ ջրառ կարվի միայն պաշտոնապես երաշտ հայտարարելու դեպքում։
Սևանի մասին Նիկոլ Փաշինյանի և թիմի՝ տարբեր տարիներին ելույթների վերաբերյալ Yerevan.Today-ի անդրադարձը՝ այստեղ։
08.05.2019թ․, մամուլի ասուլիս
Խոստում - Փոքր և միջին այսպես ասած՝ «խելացի անասնաշենքերի» կառուցման կամ վրակառուցման դեպքում քաղաքացու կատարած ծախսերի 50 տոկոսի հետվերադարձ կկատարվի, սահմանամերձ գյուղերի դեպքում հետվերադարձը կկազմի 70 տոկոս։
Իրական պատկեր – 2019 թվականից մինչև 2023 թվականի դեկտեմբերը ներառյալ, կառուցվել է ընդամենը 51 «խելացի» անասնաշենք։ Եվ սա այն պարագայում, երբ Հայաստանում մի քանի տասնյակ հազար ընտանիքներ են զբաղվում անասնապահությամբ։ 22.12.2023թ․, երբ Նիկոլ Փաշինյանն այցելել էր էկոնոմիկայի նախարարություն, ներկայացվեց, որ 2019 թվականից մինչ օրս կնքվել է 94 պայմանագիր, բայց շահագործման է հանձնվել 51 անասնաշենք: Վիճակագրությունը չի հրապարակվել, թե քանիսի դեպքում է գումարի վերադարձ արվել։
Ինչո՞ւ անասնատերերը չեն համաձայնում օգտվել «խելացի անասնագոմերի» ծրագրից։ Բանն այն է, որ կառավարությունը խոստացված 50 տոկոս վերադարձը կատարում է անասնաշենքի պատրաստումից հետո միայն, իսկ անասնապահները մի քանի միլիոն դրամ կանխիկ գումար չունեն՝ սեփական միջոցներով անասնաշենքերը սարքելու համար։ Իսկ, օրինակ, 10 միլիոն դրամ շենքի վրա ծախսելու դեպքում հետ են ստանալու 5 միլիոնը, մյուս 5 միլիոնը իրենց համար խնդիր է․ պնդում են, որ անասնապահությունն այդքան եկամտաբեր չէ և կարող է կառավարության տարբերակը քիչ թե շատ ձեռնտու լինել միայն շատ խոշոր ֆերմերներին
16.09.2019թ․, մամուլի ասուլիս
Ելույթ - Ստեղծվել է Երևանի քաղաքապետարանի աղբահանության և սանմաքրման համայնքային հիմնարկը, որը համալրվում է ավելի քան 50 աղբատար մեքենաներով, մի քանի տասնյակ ձնամաքրող, ջրցան և փոշեկուլ մեքենաներով: Վերջին առնվազն 30 տարվա մեջ համայնքը նման ծավալի ու տիպի տեխնիկա չէր ձեռք բերել:
Իրական պատկեր – 2023 թվականի ամռանը՝ հուլիս ամսին, Երևանի աղբահանումը շաբաթներ շարունակ իրականացվում էր գրաֆիկի շեղումներով, որոշ վարչական շրջաններում չէր իրականացվում ընդհանրապես։ 17․07․2023թ․ խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն ասաց, որ տեխնիկան փչացել է, և պետք է խստացվի տեխնիկայի շահագործման նկատմամբ հսկողությունը, ամենօրյա սպասարկումը:
Երևանի աղաքապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ասաց, թե ձեռք բերված տխնիկան առնվազն 10 տարի պետք է ծառայեր, այդքան շուտ փչանալը ահազանգ է, որ նմանատիպ տեխնիկայով հեռու գնալ չի ստացվելու:
Ինչ վերաբերում է ձնամաքրող տեխնիկային, ապա 23․12․2023թ․ Երևանում տեղի ունեցավ աննախադեպ իրադարձություն՝ Նոր Նորք վարչական շրջանում ավտոբուսները դադարեցրին երթևեկությունը, քանի որ ձնամաքրող տեխնիկաների չաշխատելու արդյունքում ճանապարհներին սառույցներ էին և անհանգստանում էին ուղևորների կյանքի և նոր ձեռք բերված ավտոբուսների համար։
18․11․2020թ․ ճանապարհային քարտեզ
2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերից ի վեր, երբ ստորագրվեց կապիտուլյացիոն պայմանագիր, Հայաստանի քաղաքացիները դուրս եկան փողոց․ ամեն օր տեղի էին ունենում անհնազանդության գործողություններ։ Նիկոլ Փաշինյանը, երկիրը ճգնաժամից դուրս բերելու համար, հրապարակեց 6-ամսյա ճանապարհային քարտեզ, որի 15 կետերից 6-րդը հետևյալն էր․ «Գերեվարված զինվորականների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձ: Նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում»։
Իրական պատկեր – Գերեվարվածները ոչ միայն շուտափույթ չվերադարձվեցին, այլև դրանից հետո 60-ից ավելի զինվորական ու քաղաքացիական անձինք գերեվարվեցին։
07․06․2021թ․ Արմավիրի մարզում նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Դուք նաև պետք է գիտակցեք, որ գերիների հարցը էսօր ուզում են մեր պետության և մեր ժողովրդի դեմ օգտագործել անհամաչափ զիջումներ պարտադրելու համար։ Այո, այդ տղաները Բաքվի բանտերում պայքարում են Հայաստանի անկախության համար, Հայաստանի ինքնիշխանության համար, և այո, նրանք մեզ կներեն մի ամիս, երկու ամիս ավել գերության մեջ մնալու համար, բայց նրանք չեն ների, եթե մենք հանուն իրենց ազատության զիջենք մեր երկրի անկախությունը և ինքնիշխանությունը»։
13․12․2023թ․ Ադրբեջանը Հայաստանին փոխանցեց 32 գերեվարված անձի՝ փոխարենը ստանալով 2 դիվերսանտի, որոնք Հայաստանում դատապարտվել էին, նրանցից մեկը՝ ցմահ ազատազրկման՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հսկինչին սպանելու համար։
Այս պահին պաշտոնապես Ադրբեջանում է գտնվում 23 հայ գերի, այդ թվում՝ Արցախի պետական, ռազմական ղեկավարությունը։ Միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը, որ զբաղվուըմ է գերիների հարցով, նշում է ևս 80 չհաստատված գերու մասին։ Այսինքն, գերիների ընդհանուր թիվը 100-ից ավելի է։
18․11․2020թ․ ճանապարհային քարտեզ
Խոստում - Վերը նշված ճանապարհային քարտեզի 6-րդ կետում Նիկոլ
Փաշինյանը խոստանում է․ «Անհետ կորածների ճակատագրերի շուտափույթ պարզաբանում: Նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում»:
Իրական պատկեր – 10.01.2023թ. ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Անհետ կորածների հետ կապված որոնողական աշխատանքներ են տեղի ունենում իրականում․․․ 44-օրյայից շուրջ 200 անհետ կորածներ ունենք, և հիմա Գերիների և անհետ կորածների հարցերով հանձնաժողովը, էսպես ասած, վերակազմավորվել է ԱԱԾ տնօրենի գլխավորությամբ, և աշխատում են»։
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանն արձագանքեց Փաշինյանին՝ հայտարարելով․ «Ցավում եմ, որ երկրի վարչապետը չի տիրապետում նման կարևոր տեղեկության կամ իմիտացիա է անում, թե ամեն հարցով զբաղվում է: Իրականում 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած համարվող մոտ 200 անձանց որոնողական աշխատանքները դադարեցվել են դեռևս 2022 թվականի հունվար ամսից: Դադարեցվել է Ադրբեջանի միակողմանի որոշմամբ»:
Այսինքն՝ 44-օրյա պատերազմում անհետ կորածների ճակատագրի պարզաբանման աշխատանքներ 2022 թվականից ի վեր տեղի չեն ունենում։
Համաձայն Քննչական կոմիտեի՝ 2023թ․ պաշտոնական տվյալների, 44-օրյա պատերազմի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում անհայտ է 196 անձի գտնվելու վայրը, որոնցից 176-ը զինծառայող են, 20-ը՝ քաղաքացիական անձ։
Հայաստանում բազմիցս են բողոքի ակցիաներ արել անհետ կորածների հարազատները, նրանց հրաժարվում է ընդունել պաշտպանության նախարարը։ 2023թ․ օգոստոսի 4-ին տեղի ունեցած ակցիայի ժամանակ 44-օրյա պատերազմում անհետ կորած Սարգիս Ղուկասյանի հարազատ Արսեն Ղուկասյանը փոխանցեց Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ վերջինիս խոսքերը․ «Նա ծնողներին ասել է՝ ես չեմ հասկանում՝ դուք ձեր տանը էլ երեխա չունե՞ք, գնացեք ձեր ողջ երեխեքով զբաղվեք, ի՞նչ եք ամբողջ օրն ընկել անհետ կորածների հետևից»։
Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակից մեկ այլ անհետ կորածի հայր էլ հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի այլ խոսքերը․ «Իմ պապն էլ է կորած եղել, մենք հարմարվել ենք, դուք էլ հարմարվեք։
Շարունակելի
Ընթերցել ՏԵՂԵԿԱՆՔ № 17–ը և ՏԵՂԵԿԱՆՔ № 18–ը
Անցնել ամբողջ շարքին