Քաղաքական

10.01.2024 22:08


Եթե ​​«Զանգեզուրի միջանցք»-ը չբացվի, ապա մենք մտադիր չենք Հայաստանի հետ այլ վայրում սահման բացել․ Ալիև

Եթե ​​«Զանգեզուրի միջանցք»-ը չբացվի, ապա մենք մտադիր չենք Հայաստանի հետ այլ վայրում սահման բացել․ Ալիև

Ալիևը պատմել է, թե ինչ հարց է բարձրացրել Փաշինյանի հետ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպմանը։

Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվականները, այս մասին տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը։

«Ներկայումս «օկուպացված ութ գյուղերի» (չակերտները՝ Tert.am) հարցը մշտապես օրակարգում է։

Այդ հարցը քննարկվում է Հայաստանի վարչապետի հետ իմ շփումների ընթացքում, այդ թվում՝ Սանկտ Պետերբուրգում «կանգնած» զրույցի ժամանակ ես բարձրացրել եմ այդ հարցը։

Այն նաև սահմանազատման հանձնաժողովի օրակարգում է։ Ասեմ նաև, որ սահմանազատման հանձնաժողովի հաջորդ նիստը նախատեսված է այս ամիս և կլինի մեկ թեմա»,-ասել է Ալիևը։

***

Բաքուն չի պատրաստվում զորքերը դուրս բերել պայմանական սահմանից։

Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվականները, այս մասին տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը։

«Մի քանի գործընկերներ ինձ խնդրեցին, որ կողմերը դուրս բերեն իրենց զորքերը:

Ես հարցրեցի, թե ուր տանել նրանց: Նրանք ինձ ասացին, թե որտեղից են եկել: Ասում եմ՝ Բաքվից ենք եկել, Բաքու՞ վերադառնանք։

Մենք այս տարածքներում չենք եղել արդեն 30 տարի։ Եթե այս տարածքները սահման լինեին, և Հայաստանը դա ճանաչեր որպես սահման, ապա դա կնշեր։

Բայց ինքը դա սահման չէր համարում, կարծում էր, որ իր սահմանը «Աղդամում» (չակերտները՝ Tert.am, Ակնա) է։ Հարցիս ոչ ոք չպատասխանեց։ Ուստի մենք ոչ մի տեղ չենք գնալու, ոչ մի քայլ չենք շարժի ոչ 2021 թվականի մայիսին, ոչ էլ 2022 թվականի սեպտեմբերին գրաված դիրքերից, քանի որ սահմանը պետք է հստակեցվի»,-ասել է Ալիևը։

***

Խաղաղության պայմանագրում մեզ երաշխավորներ պետք չեն։

Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվականները, այս մասին տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը։

«Այժմ ստեղծված են հիմնարար պայմանները խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Հայաստանը ցանկանում է, որ այս հաշտության պայմանագիրը երաշխավորներ ունենա. մենք կարծում ենք, որ դա անհրաժեշտ չէ»:

Ընդգծելով, որ սա խաղաղության պայմանագիր է լինելու, որը կստորագրեն երկու ինքնիշխան պետություններ, Ալիևն ասել է.

«Այնտեղ մեզ երաշխավորներ պետք չեն, և եթե այն ստորագրված է երկկողմ ձևաչափով, պետք է ստորագրվի։

Եթե ինչ-որ մեկը ցանկանում է օգնել, ապա մենք նույնպես դեմ չենք: Սակայն այս օգնությունը պետք չէ պարտադրել»։

***

Եթե Զանգեզուրի միջանցքը չբացվի, ապա մենք մտադիր չենք Հայաստանի հետ այլ վայրում սահման բացել։

Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվականները, այս մասին տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը։

«Մարդիկ և բեռները Ադրբեջանից Ադրբեջան պետք է անցնեն առանց ստուգումների, հակառակ դեպքում Հայաստանը հավերժ կմնա փակուղու մեջ։

«Եթե իմ նշած երթուղին (Զանգեզուրի միջանցքը - խմբ.) չբացվի, ապա մենք մտադիր չենք բացել Հայաստանի հետ սահմանը այլ վայրում։ Այսինքն՝ այս կերպ դրանից ավելի շատ վնաս կստանան, քան օգուտ»,-ասել է Ալիևը։

***

Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ անարդար քայլեր «չի արել» (չակերտները՝ Tert.am). տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Մեզ մեղադրում են Հայաստանի վրա հարձակվելու մտադրության համար. ես այս մասին արդեն խոսել եմ, բայց ևս մեկ անգամ ուզում եմ միանգամայն անկեղծ ասել, որ եթե ցանկանայինք, կմտնեինք ու կգնայինք մինչև վերջ։ Մեր դիմաց Ջերմուկ քաղաքն էր՝ «մեր նախկին» (չակերտները՝ Tert.am) քաղաքը, որի «իսկական անունը» (չակերտները՝ Tert.am) Իստիսու է։ Ո՞վ կկանգնեցներ մեզ։ Մենք նման մտադրություն չունեինք։ Մեր նպատակը մեր սահմանները պաշտպանելն էր։ Այնպիսի բարձունքներ պետք է ունենայինք մեր ձեռքում, որ մեր աչքերով տեսնեինք, թե ինչ են ծրագրում հայերը»,-ասել է Ալիևը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը