Բաքվի առաջարկներում ՀՀ 29.800 ք/կմ–ի մասին որևէ երաշխիք չկա. Վարդանյան
Խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկներում ՀՀ 29.800 քկմ–ի մասին որևէ երաշխիք չկա, այդ փաստաթուղթը Բաքվի ձեռքբերումներն ամրապնդելու մասին են։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Վարդանյանը «Հայաստան խմբակցության չորս պատգամավորներից մեկն է, որը ծանոթացել է խաղաղության պայմանագրի՝ Երևանից Բաքվին ուղարկված առաջարկներին և պատասխան առաջարկներին։
Նա ընդգծեց, որ այդ առաջարկներում, ի դեմս Ադրբեջանի, չեն տեսել կողմ, որն ուզում է խաղաղություն։
«Մենք տեսել ենք կողմ, որն ուզում վավերացված փաստաթղթով ամրապնդել իր ձեռքբերումները։ Իմ տեսած առաջարկներից որևէ մեկում չեմ կարող առանձնացնել մի կետ, որով Հայաստանը գրանցում է ձեռքբերում։ Երբ Հիքմեթ Հաջիևն ասում է, որ Ադրբեջանից Նախիջևան գնացող բեռնատարները պետք է հսկողություն չանցնեն, դա ձեռքբերո՞ւմ է, թե՞ չէ։ Շատ լավ է, երբ կոմունիկացիաները բացվում են և գործում է նույն ռեժիմը, ինչ ՀՀ մնացած ճանապարհների վրա, բայց մենք այդ տարբերա՞կն ենք ունենալու։ Ես այդպիսի ազդակ չեմ ստացել»,–ասաց նա։
Բացի այդ, Վարդանյանը խորքային խնդիր է համարում Հայաստան–Ադրբեջան խաղաղության պայմանագիրը, այն պարագայում, երբ ՀՀ–ն Ադրբեջանի հետ երբեք պատերազմի մեջ չի եղել։ Ըստ նրա` չի կարող արդար պայմանագիր կնքվել մի երկրի հետ, որի զորքերը գտնվում են ՀՀ սուվերեն տարածքում, և հայ ղեկավարները գտնվում են Բաքվի բանտում։
Վարդանյանն ընդգծում է, որ չի տեսել որևէ երաշխիք Ադրբեջանից ուղարկված առաջարկներում։
«Խաղաղության պայմանագրում որևէ երաշխիք, որով ՀՀ–ն իր տարածքը` 29.800 քառակուսի կմ ամրագրում է, մենք չենք տեսել։ Այն փաստաթղթերում, որը մենք տեսել ենք նման երաշխիք չկա։ Այս պայմանագիրը հայ հանրությանը վաճառվում է որպես ցեմենտ–բետոնով երաշխավորված պայմանագիր, որևէ երաշխիք թե ոնց պետք է իրականացվի, ավելի ուժեղ երաշխիք, քան նոյեմբերի 9-ի փաստաթուղթն է՝ դարձյալ չկա»,–ասաց նա։
Ընդդիմադիր պատգամավորը հավելեց՝ այդ պայմանագիրը չի երաշխավորում, որ ստորագրման հաջորդ օրը կրկին Ադրբեջանը չի հարձակվի։
Բաքվի առաջարկներում ՀՀ 29.800 ք/կմ–ի մասին որևէ երաշխիք չկա. Վարդանյան
Խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկներում ՀՀ 29.800 քկմ–ի մասին որևէ երաշխիք չկա, այդ փաստաթուղթը Բաքվի ձեռքբերումներն ամրապնդելու մասին են։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Վարդանյանը «Հայաստան խմբակցության չորս պատգամավորներից մեկն է, որը ծանոթացել է խաղաղության պայմանագրի՝ Երևանից Բաքվին ուղարկված առաջարկներին և պատասխան առաջարկներին։
Նա ընդգծեց, որ այդ առաջարկներում, ի դեմս Ադրբեջանի, չեն տեսել կողմ, որն ուզում է խաղաղություն։
Բացի այդ, Վարդանյանը խորքային խնդիր է համարում Հայաստան–Ադրբեջան խաղաղության պայմանագիրը, այն պարագայում, երբ ՀՀ–ն Ադրբեջանի հետ երբեք պատերազմի մեջ չի եղել։ Ըստ նրա` չի կարող արդար պայմանագիր կնքվել մի երկրի հետ, որի զորքերը գտնվում են ՀՀ սուվերեն տարածքում, և հայ ղեկավարները գտնվում են Բաքվի բանտում։
Վարդանյանն ընդգծում է, որ չի տեսել որևէ երաշխիք Ադրբեջանից ուղարկված առաջարկներում։
«Խաղաղության պայմանագրում որևէ երաշխիք, որով ՀՀ–ն իր տարածքը` 29.800 քառակուսի կմ ամրագրում է, մենք չենք տեսել։ Այն փաստաթղթերում, որը մենք տեսել ենք նման երաշխիք չկա։ Այս պայմանագիրը հայ հանրությանը վաճառվում է որպես ցեմենտ–բետոնով երաշխավորված պայմանագիր, որևէ երաշխիք թե ոնց պետք է իրականացվի, ավելի ուժեղ երաշխիք, քան նոյեմբերի 9-ի փաստաթուղթն է՝ դարձյալ չկա»,–ասաց նա։
Ընդդիմադիր պատգամավորը հավելեց՝ այդ պայմանագիրը չի երաշխավորում, որ ստորագրման հաջորդ օրը կրկին Ադրբեջանը չի հարձակվի։
Աղբյուրը՝ armeniasputnik.am