Լրահոս

03.11.2011 17:55


Հունաստանի վարչապետը հրաժարական չի տալու

Հունաստանի վարչապետը հրաժարական չի տալու

«Ռոյթերս» գործակալությունը հաղորդում է, որ Հունաստանի վարչապետ Գեորգիոս Պապանդրեուն չի պատրաստվում հրաժարական տալ։ Տեղեկացնենք, որ ավելի վաղ «BBC»–ն հայտնել էր, թե կառավարության հետ տարաձայնությունների պատճառով Պապանդրեուն կհայտարարի իր հրաժարականի մասին։

Սակայն վարչապետը համաձայնել է երկրում ձևավորել կոալիցիոն կառավարություն։ «BBC»–ի տեղեկություններով՝ Պապանդրեուն պետք է հավանություն տար դրա ձևավորմանը՝ ժամանակավոր կառավարության ղեկավարի պաշտոնում առաջարկելով Հունաստանի Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Լուկաս Պապադեմոսին։

Հունաստանի կառավարությունում ճգնաժամն առաջացել էր Պապանդրեուի նախաձեռնությամբ, ըստ որի՝ հանրաքվե է անցկացվելու Եվրամիության կողմից առաջարկված օգնության փաթեթի վերաբերյալ։

Այս խորագրի վերջին նյութերը