Բեռնաթափում՝ ըստ Ավինյանի․ կարմիր գծերը գերբեռնված են (տեսանյութ)
Հունվարի 1-ից Երևանում ավտոկայանման նոր սակագներ են գործում։ Մասնավորապես՝ քաղաքը բաժանվել է Ա և Բ գոտիների։
Ա գոտում կայանման համար գանձվում է 300 դրամ՝ մեկ ժամի, 2000 դրամ՝ մեկ օրվա, 5000 դրամ՝ մեկ շաբաթվա, 18 հազար դրամ՝ 1 ամսվա և 160 000 դրամ՝ մեկ տարվա համար։
Բ գոտու վճարման սանդղակը հետևյալն է՝ 200 դրամ՝ մեկ ժամի, 1000 դրամ՝ մեկ օրվա, 2000 դրամ՝ մեկ շաբաթվա, 4000 դրամ՝ մեկ ամսվա և 24 000 դրամ՝ մեկ տարվա համար։
«Ա» գոտին ներառում է Երևանի փոքր կենտրոնը, Բ գոտին՝ Կենտրոնի մյուս հատվածներն ու Արաբկիր վարչական շրջանի որոշ փողոցներ։
Համաձայն Երևանի քաղաքապետարանի՝ գումարի կտրուկ թանկացման պատճառը ոչ թե քաղաքային բյուջեն լցնելն է (չնայած որ ավելի քան 150 մլն դրամ է նախատեսվում աշխատել վարորդի գրպանի հաշվին), այլ Կենտրոնը բեռնաթափելը։
Yerevan.Today-ի տեսախցիկը, սակայն, ֆիքսել է, որ Կենտրոնում կարմիր գծերը շարունակում են մնալ գերբեռնված։Իսկ աշխատանքի գալ-գնալիս շարունակում են ընկնել խցանման մեջ։ Այսինքն՝ Երևանի ավագանու՝ կարմիր գծերը թանկացնելու որոշումը, ինչպես երևում է, այս պահին որևէ ազդեցություն չի ունեցել Կենտրոնը բեռնաթափելու վրա։
Բեռնաթափում՝ ըստ Ավինյանի․ կարմիր գծերը գերբեռնված են (տեսանյութ)
Հունվարի 1-ից Երևանում ավտոկայանման նոր սակագներ են գործում։ Մասնավորապես՝ քաղաքը բաժանվել է Ա և Բ գոտիների։
Ա գոտում կայանման համար գանձվում է 300 դրամ՝ մեկ ժամի, 2000 դրամ՝ մեկ օրվա, 5000 դրամ՝ մեկ շաբաթվա, 18 հազար դրամ՝ 1 ամսվա և 160 000 դրամ՝ մեկ տարվա համար։
Բ գոտու վճարման սանդղակը հետևյալն է՝ 200 դրամ՝ մեկ ժամի, 1000 դրամ՝ մեկ օրվա, 2000 դրամ՝ մեկ շաբաթվա, 4000 դրամ՝ մեկ ամսվա և 24 000 դրամ՝ մեկ տարվա համար։
«Ա» գոտին ներառում է Երևանի փոքր կենտրոնը, Բ գոտին՝ Կենտրոնի մյուս հատվածներն ու Արաբկիր վարչական շրջանի որոշ փողոցներ։
Համաձայն Երևանի քաղաքապետարանի՝ գումարի կտրուկ թանկացման պատճառը ոչ թե քաղաքային բյուջեն լցնելն է (չնայած որ ավելի քան 150 մլն դրամ է նախատեսվում աշխատել վարորդի գրպանի հաշվին), այլ Կենտրոնը բեռնաթափելը։
Yerevan.Today-ի տեսախցիկը, սակայն, ֆիքսել է, որ Կենտրոնում կարմիր գծերը շարունակում են մնալ գերբեռնված։ Իսկ աշխատանքի գալ-գնալիս շարունակում են ընկնել խցանման մեջ։ Այսինքն՝ Երևանի ավագանու՝ կարմիր գծերը թանկացնելու որոշումը, ինչպես երևում է, այս պահին որևէ ազդեցություն չի ունեցել Կենտրոնը բեռնաթափելու վրա։