Լրահոս

30.04.2009 15:06


Պահանջում են արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը

Պահանջում են արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը

«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը «Էրեբունի պլազայի» բիզնես կենտրոնում անցկացրել է հասարակական քննարկում՝ հայ-թուրքական միջպետական ներկա գործընթացի և այսպես կոչված «ճանապարհային քարտեզի» վերաբերյալ։

Քննարկման բանախոսներն են եղել քաղաքագիտության դոկտոր, «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը, Հայաստանի Ռամկավար-Ազատական կուսակցության ատենապետ Հարություն Առաքելյանը, կառավարման փորձագետ, տեխ. գիտ. թեկնածու Հարություն Մեսրոբյանը  և  Armenianhouse.org  էլ. գրադարանի տնօրեն Կարեն Վրթանեսյանը
Քննարկմանը մասնակցում են նաև հասարակական գործիչներ և մտավորականներ:

Քննարկման մասնակիցները  պահանջում են արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը։                                    

Տես նաև...

Այս խորագրի վերջին նյութերը