Ցնցուղի համար՝ պաշտոնանկություն, հազարավոր զոհերի համար՝ պարգևավճար․ «Կարճ ասած» (տեսանյութ)
Տարին սկսել ենք քաղաքական շոուներով ու պաշտոնանկություններով։ Պաշտոնանկ արվեցին Լոռու մարզպետը, Արմավիրի մարզպետը, քաղաքաշինության կոմիտեի նախագահը։ Աղմուկով։ Իհարկե՝ այդ մարդիկ վաղուց պետք է ազատվեին պաշտոնից, սակայն ազատվեցին երբ պետք եղավ՝ ծիծաղելի պատճառներով։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահը 2021 թվականին խոստացել էր մինչև տարվա վերջ 13 պատրաստի տուն հանձնել շուռնուխցիներին, որոնց տները Փաշինյանը հանձնել է թշնամուն։ Դրանից 2 տարի հետո խոստումը չէր կատարել, գործից չհանեց քաջ Նիկոլը, բայց պաշտոնանկ արեց որովհետև ինչ-որ դպրոցի մարզադահլիճում, օրինակ, դարպասը դաշտից առաջ է՞ր։ 13 ընտանիքի առաջ խոստումը պակաս կարևոր էր, քան մի հատ «վառոտը՞» կամ կախի՞չը։ Թե՞ էդ տները չսարքելու մեղավորը սաղդ եք՝ կառավարության ղեկավարն էլ հետներդ։
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը պետք է պաշտոնանկ արվեր 2021 թվականի հունիսին, Նիկոլի ասածի՝ խայտառակ արվեր ու ուղարկվեր բանտ, երբ մի քանի հոգու ներկայությամբ կամ մասնակցությամբ ծեծել էր Օձունի համայնքապետին, քանի որ նա հրաժարվել էր հրաժարական տալու՝ իր ապօրինի պահանջը կատարել։ Բայց չէ, ծեծելը կարելի է, իսկ այ ինչ-որ կախիչը լավ տեղադրված չէր, պաշտոնանկ արվեց։ Արամ Խաչատրյանը գյուղապետին ծեծում է, պաշտոնանկ չի արվում, վեշլկան վատ ամրացնելու պատճառով պաշտոնանկ է արվում։ Աբսուրդ ա, չէ՞։
Էդվարդ Հովհաննիսյաննն ընդհանրապես պետք է չնշանակվեր Արմավիրի մարզպետ, քանի որ հայրը էդ մարզում գյուղապետ էր, իսկ դա շահերի ռեալ բախում է։ Բայց էս սաղ թերությունները, քրեորեն պատժելի արարքները հեչ, ցնցուխն ու կախիչը մեջ։ Ձեր արածի որակը մենք լավ գիտենք․ էն որ ինչին ձեռք եք տալիս, քանդում եք, դա էլ գիտենք։ Դպրոցի կախիչը, մարզադահլիճն ու դուշը երևացող բաներն են, բա էն չերևացող հատվածների մասի՞ն ինչ կասես։
Ինչո՞ւ ես հիմա ձայն հանում․ որովհետև հենց էդ պաշտոնյաների վրա մուռ ունե՞ս, որովհետև արտահերթի ես գնո՞ւմ, մինչև վերջ փչացած իմիջդ պետք է մի քիչ բարձրացնե՞ս, թե՞ էդ շինարարություններից ատկատ չեն տվել, օրինակ։
Եթե մի դպրոցը վատ են կառուցել, մարզպետ ես հանում, երկրորդը վատ է, քաղշինկոմիտեի նախագահ ես հանում, երրորդը վատ է, մարզպետ ես հանում, է համատարած վատ է, ինչի՞ նախարարին չես հանում, չէ՞ որ էդ սաղ դպրոցների նախարարն է։ Թե՞ Պետրոսի կինն ա, դրա համար, որովհետև քեզ քո գրած հարցերն ա երևի տալիս։ Էդ ա էտ՝ երկուսին էլ հանի, մարդ ու կնիկ հանի, ասա էդ վեշլկի մեղավորները այ իրանք են, ու վաբշե Շուրնուխն էլ Ղուլարյանն ա հանձնել, ասել-ասել ա։
Բայց ինձ հետաքրքրում է՝ բա որ էս անկապ բաների համար գործից հանում ես ոչ թե ուղիղ պատասխանատուներին, այլ դրանց ամենավերևներին, բա ինչո՞ւ այդպես չես անում մնացած բոլոր դեպքերում։
Էն որ պատերազմում զոհված մեր տղերքի դիերը լցրել էին Աբովյանի դիահերձարանի նկուղում ու փտում էին, ինչո՞ւ առողջապահության նախարարին կամ որևէ պատասխանատու բարձր պաշտոնյայի, նախարարի գործից չհանեցիր։ Ցնցուխից կարևոր թեմա չէ՞ր։ Ընդհակառակը, քրեական գործ հարուցվեց ծնողների պահանջով ու կարճվեց։
Էն Ադրբեջանցիները որ առանց խոչընդոտի մտան մեր դիրքերից ներս, մեկն էլ հասավ մինչև Սյունիք ու մարդ սպանեց, վերջում էլ նվիրեցիք Ադրբեջանին, բա ինչի՞ գենշտաբիդ պետը կամ պաշտպանության նախարարը գործից չազատվեցին։ Թշնամին մտել էր, քո քաղաքացուն, որը քեզ համար կարծեմ գերագույն արժեք էր, սպանել էր։ Վեշլկայից կարևոր թեմա չէ՞ր։
Հեսա լրանում է մեկ տարին, որ Հայոց բանակում տեղի ունեցավ աննախադեպ ողբերգություն, զորանոցում հրդեհից 15 զինվոր զոհվեց։ Հլա մի հատ հանի պաշտպանության չափանիշները, զինվորների պահման ի՞նչ պայման կա դրանցում գրած։ Օրենքով, կանոնակարգով, նորմատիվներով։ Բա քո պահած երկրում, խրճիթում զինվոր են պահո՞ւմ, Նիկոլ։ Բա Պապիկյան Սուրենին ինչի՞ գործից չհանեցիր։ Քա՞նի զորամաս ես գնացել․ բա գնա, միտիր, սաղ թերութունները գտիր, Պապիկյանին էլ նվաստացնելով հան աշխատանքից․ իր պահած բանակում զինվոր է սաղ-սաղ վառվում։ Խի՞ չես անում․ հա, ընկերդ ա՞։ Իսկ ընկերներին կարելի ա՞։
Այսինքն դու գործից հանում ես միայն թեթև դեպքերում, իսկ երբ մահվան ելքով է, պարգևավճար ես տալի՞ս, զոհերն էլ հաշվում ես պլյուս-մինուս հիսունո՞վ։ Բացատրեք հասկանանք էդ ձեր խաղի կանոնները ոնց են գործում, օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքը ոնց ես աշխատացնում։ Ուղեղիս մեջ չի տեղավորվում, որովհետև եթե հնարավոր է ընդամենը 2 րոպեում էդ կախիչի խնդիրը լուծել, հնարավոր է մարզադահլիճը կարգավորել, հնարավոր է նոր ցնցուխ բերել-դնել, բայց ոչ մի կերպ հնարավոր չէ վերականգնել հրդեհված 15 զինվորի կյանքը, էլ չեմ ասում՝ 5 հազարից ավելիինը։ Վեշլկայի հարցն ավելի կարևոր է, քան զինվո՞րդ։
Լոռու մարզպետը, որին գործից հանել ա, եթե մի քիչ ինքնասիրություն ու թասիբ ունենար, ոչ թե շնորհակալություն կհայտներ Նիկոլին ֆեյսբուքում, այլ էդ գրառման մեջ հարց կբարձրացներ, կասեր՝ ինձ որ դպրոցի վեշալկի համար գործից հանում ես, ջհանդամ, դա ուղղվող հարց է, իսկ քո արածների համար բա խի՞ չես հրաժարական տալի՞ս որ, դրանք սկի ուղղվող էլ չեն։ Հլը հիշի, դու կառավարության ծրագրով, օրենքով, սահմանադրությամբ Արցախի անվտանգության երաշխավորն ես եղել, հիմա հանձնել ես, խի՞ հրաժարական չես տալիս։ Գնացել կանգնել ես Ստեփանակերտի մեջտեղը, 100 հազար քաղաքացի ես հավաքել ու դեմները խոստացել ես, որ պետք է Արցախի ինքնորոշման միջազգային ճանաչում լինի։ Հիմա ասում ես հա էլ Ադրբեջան ա եղել, վերջում էլ հանձնել ես։ Բա ինչի՞ հրաժարական չես տալիս։
Եթե համարել ես, որ դպրոցների ցնցուխի պատասխանատուները մարզպետներն են, իրենց տարածքն է, իրենց երաշխավորության տակ է, համապատասխան չեն, ազատում ես աշխատանքից, բա էն էլ քո երաշխավորության տակ էր, դու էիր պատասխանատուն, ու ի՞նչ։ Այ, ասում ես՝ չեմ հանդուրժի ոչ մի թերություն, ոչ մի պատճառաբանություն, ու ինքդ հեքիաթներ ես պատմում՝ մեղավորը թշնամին էր, մի 4 օրվա Շահրամանյանն էր, ռուսներն էին, վրացիք էին, ֆլանն էր, ֆստանն էր։ Դու խոստացել ես ինքնորոշման ճանաչում, դու հանձնել ես թշնամուն, մեղքը բարդել ես սրա-նրա վրա, տարվա վերջում էլ փոխարենը ինքնաոչնչացվես, էդքանից հետո, ուղերձ ես հղել, ասում ես ներողություն։ Լո՞ւրջ, էդպես հեշտ ա՞։ Բա թող Արամ Խաչատրյանին ու քաղշինկոմիտեի ղեկավար Ղուլարյանին էլ կանգնեցնեիր կամերաների առաջ, ասեին մեղավորը ես չեմ, դպրոցի տնօրենն ա, աշակերտներն են, շինանյութերի խանութներն են, իրենց կողմից էլ ներողութուն ու պրծնեին, անցնեին իրենց գործին։ Բա եթե ներողություն ասելը կա, էլ ինչո՞ւ եք մարդկանց դատում, թող սաղ ասեն ներողություն, պրծնեն գնան։
Առաջարկում եմ իրար կողք կանգնեն ու ներողութուն խնդրեն՝ Լոռու ու Արմավիրի մարզպետները՝ կախիչի ու ցնցուխի համար, անմեղ ու մեղավոր բոլոր կալանավորները՝ իրենց գործածի համար, Նիկոլը՝ Արցախը հանձնելու, 5 հազար զոհ տալու, Հայաստանից 200 քառակուսի կիլոմետր հանձնելու համար, տեսնենք ժողովուրդը ո՞ւմ ներողությունն ընդունելի կհամարի ավելի հեշտ։
Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանի հետամանորյա աշխատանքային արկածները պարզապես էժան շոու են։ Դրանք հերթական անգամ ցույց են տալիս, թե ինչ ողբերգական վիճակի մեջ ենք մենք, որտեղ չի գործում ոչ մի օրենք ու կանոն, սկզբունք ու տղու խոսք, այլ ընդամենը մեկ հոգի, այն էլ պահի տակ որոշում է, թե ոնց է իրեն ձեռք տալիս, տենց էլ շարժվելու է պետությունն ու կառավարությունը։

Դրա համար էլ էս օրին ենք։
Սևակ Հակոբյան
Աղբյուրը՝ yerevan.today