Քաղաքական

08.01.2024 12:16


Դատախազությունը պահանջում է կրկին կալանավորվել Գրիգորի Խաչատուրովին

Դատախազությունը պահանջում է կրկին կալանավորվել Գրիգորի Խաչատուրովին

ՀՀ Դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ պահանջելով կրկին կալանավորել գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Դատախազությունը պահանջում է բեկանել Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով և վարչական հսկողությամբ փոխարինելու մասին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշումը և Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը։

Հիշեցնենք, Խաչատուրովը գրավի դիմաց ազատ էր արձակվել դեկտեմբերի 2-ին:

Այս խորագրի վերջին նյութերը