Մասնագետ չլինելով, երբ հետևում եմ վարչապետ կոչեցյալի այցերը դեպի մարզեր, մեծագույն տհաճությամբ նայելով նրա դեմքի արտահայտությանը, նույն տհաճությամբ լսելով նրա խոսքերը, ափսոսում եմ որ հոգեբան չեմ և չեմ կարող գիտական, ճշգրիտ բնորոշում տալ, թե հոգեբանական ինչպիսի համախտանիշով (սինդրոմ) է հիվանդ այդ անձը։ Սակայն, փորձեմ իմ դիտարկումներով, սիրողական ձևով ներկայացնել, թե ինչպիսի հոգեբանական համախտանիշներ են բնորոշ վարչապետ կոչեցյալին և նրա հպատակներին։
Այսօրվա վարչապետ կոչեցյալի հետ ծանոթ եմ 90-ականների վերջերից։ Մեր ծանոթությունն այդպես էլմնաց, որպես լոկ ծանոթություն, երբեք չվերածվելով ավելի ջերմ ընկերության կամ գործընկերության։ Այսպիսի դիպուկ խոսք կա։Մեկը մյուսին հարցնում է․
-Ինչպիսի՞ն է քո եղբայրը։
Հետևում է պատասխանը․
-Չգիտեմ, նրա հետ ընկերություն չեմ արել։
Երբեմն, ինչպես Ա1+ հեռուստաընկերության համար պայքարում, եղել և գործել ենք, կարծես որպես համախոհներ, բայց նորից եմ կրկնում՝ նրա հետ ընկերություն չեմ արել։
Նրա «Հայկական Ժամանակ» թերթի խմբագիր եղած ժամանակ, շատ բացասական բաներ եմ լսել նրա՝ փողապաշտության, անազնվության, բանսարկությունների մասին, բայց այդ պատմությունները հալած յուղի տեղ չեմ ընդունել։ Առաջին լուրջ հիասթափությունս եղավ 2008 թվականին, ոչ այն պատճառով, որ նա իրեն, այո՝ ձևացնում էր, որպես Լևոն Տեր-Պետրոսյանի թիվ մեկ երկրպագու։ Շատերն, այդ թվում իմ ընկերներից ոմանք նույնպես 2008 թվականին աջակցում էին Լևոն Տեր-Պետրոսյանին, որի պատճառով մեր ընկերությունը չխաթարվեց։ Իսկ, այսօրվա վարչապետ կոչեցյալից հիասթափվեցի նրա ագրեսիվ կեցվացքի և արցախցիների հասցեին հայհոյանքներ տեղալուց հետո։ Հետագայում, ինձ, միամիտիս թվաց, որ Արցախի հարցում նա փոխել է իր տեսակետը և տարանջատվել Լևոն Տեր- Պետրոսյանից։ Ինչպես ինձ, այնպես էլ շատերին, նա մոլորեցրեց, նախ գրելով «Մեծ խառնակչություն» հոդվածաշարը, հետագայում Արցախի հարցում մի քանի անգամ միակողմանի տարածքային զիջումների դեմ ելույթներով։
Փաստորեն, նա հանուն իշխանության հասնելու, ստեց և խաբեց բոլորին։
Ինչևէ, դառնալով վարչապետ և ի պաշտոնե, լինելով բոլորի ուշադրության կենտրոնում, նա բացահայտեց իր իրական կերպարը։ Առաջին ծիծեռնակը, հանրապետության փողոցների ողողումն էր նրա «իմաստուն» խոսքերով։ Սա մի կողմից, ժողովրդին հաճոյանալու փորձ էր, բնորոշ շատ բռնակալների, մյուս կողմից ինքնահաստատման առաջին փորձը։ Երկրորդը, մաքսատան աշխատողին հրապարակային նվաստացումն էր։ Սա արդեն, ինքնահաստատման առաջին քայլն էր, ուրիշին նվաստացման հաշվին, որն էլ ցույց է տալիս նրա փոքրոգությունը, դաժանությունն ու մարդկային, ավելի ճիշտ՝ հակամարդկային բարդույթները։ Մեծ համարձակություն չէ, լինել երկրի թիվ մեկ պաշտոնյան, շրջապատված թիկնապահներով և հիստերիկ տոնով գոռգոռալ մաքսատան շարքային աշխատողի վրա, ինչ է որ իրեն՝ ամենագետ վարչապետին չի ճանաչել և զգաստ չի կանգնել իր առջև։ Հետագայում, այս գործելաոճն իր շարունակությունն ունեցավ, նպատակասլաց կերպով, ժողովրդին նվաստացնելու հաշվին՝ ինքնահաստատվել։ Հիշենք, վարչապետ կոչեցյալի ոտքերը համբուրող տատիկին, ցեղասպանության հիշատակի օրը վարչապետ կոչեցյալին օրհնող պապիկին, Արցախում, վարչապետ կոչեցյալի մեքենայի ետևից ջուր ցայողին, «մեզ մենակ չթողնես» կնոջը և այլ նման բեմադրություններ։ Այս բոլոր ներկայացումների հերոսներ՝ տատիկ-պապիկ-կանայք-տղամարդիկ-երեխաները խաղացին իրենց առաջադրված երկրորդական դերերը, համապատասխան վարձատրության դիմաց։ Նա և իր կողակից, լեդիմակբեթյան համախտանիշով վարչապետուհին, չխորշեցին անգամ, իրենց իսկ հրահրած և պարտված պատերազմի զոհերի ծնողներին նվաստացնելուց։ Եվ ցավոք, այս անգամ էլ, շատ զոհերի հարազատներ տրվեցին փողի գայթակղությանը և ժպիտները դեմքերին լուսանկարվեցին վարչապետուհու կողքին։
Հետագայում պարզվեց, որ վարչապետ կոչեցյալն իրականում չունի որևէ մտերիմ ընկեր, գործընկեր, համախոհ։ Նա իր բոլոր կուսակից, նախարար, մարզպետների հետ վարվում է որպես իր հպատակ՝ նազիր-վեզիրներ-ներքինիների։ Այդ են վկայում, նրա պարտադրանքը, որ բոլոր վերոնշյալ գործիչներն իրենց առանձնասենյակներում փակցնեն իր դիմանկարը, ոտքի կանգնեն իր հայտվելուն պես, նույնիսկ պաշտոնից հեռացման դեպքում՝ հրապարակային շնորհակալություն հայտնեն։ Եվ այդ «ընկերները» հաշտվել են իրենց դերերի հետ, որը կոչվում է՝ նվաստացում, հանուն փողի։ Իսկ ընկերների, համախոհների հետ այդպես չեն վարվում։ Ընկերությունը բարձր հասկացողություն է, որը ենթադրում է ընկերների միջև հավասարություն, նվիրվածություն և ոչ մի դեպքում՝ ընկերոջ շահագործում, օգտագործում և նվաստացում։ Ակամայից հիշեցի Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրներ» և Էրիխ Մարիա Ռեմարկի «Երեք ընկեր», ընկերությանը նվիրված ձոն-վեպերը։
Վարչապետ կոչեցյալը, նույն ինքնահաստատման համար, իր ընդդիմախոսներին փորձում է նվաստացնել, հրահանգ տալով իրեն ենթակա իրավապահ մարմիններին քրեական գործեր սարքել և մեղադրանքներ առաջադրել նրանց կամ նրանց հարազատների դեմ։ Ցավոք, պետք է արձանագրել, որ այս հարցում, նա երբեմն հաջողում է։ Շատ գործիչներ, մեղադրանքներից հետո, «իջան ջրի հատակը» և այլևս ձայն-ծպտուն չեն հանում։ Ոմանք, ինչպես ասում են՝ «կրոնը փոխեցին», դառնալով նրա հպատակներից, ինչպես երդվյալ ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանը և արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։ Ոմանք էլ, հարմարվեցին իրավիճակին, «մոռանալով» իրենց բանտային տառապանքները, ինչպես Գորիսի և Քաջարանի քաղաքապետեր Առուշ Առուշանյանը և Մանվել Փարամազյանը։ Այս անձինք, իմ կարծիքով կրկնակի նվաստացման ենթարկվածներ են։ Ի դեպ, անազատության մեջ գտնվելը, որպես նվաստացում չեմ որակում, այլ պայքար, եթե նրանք ազատվելուց հետո կամովին չնվաստանային վարչապետ կոչեցյալի կամ վարչապետուհու առջև։ Որևէ արդարացում, թե «բա ո՞նց աշխատենք, չէ՞ որ նա վարչապետն է», չեմ ընդունում։ Եթե իսկապես հնարավոր չի, մի կառչիր պաշտոնից, ունեցիր արժանապաատվություն, հրաժարական տուր, բայց մի խոնարհվիր դահճիդ առջև։
Այժմ անդրադառնանք, վարչապետ կոչեցյալի մարզային այցերին։ Այստեղ մենք գործ ունենք բոլոր մասնագիտությունների՝ շինարարություն, կրթություն, գիտական տարբեր ճյուղեր, մշակույթ, սպորտ՝ հզորագույն գիտակ անձնավորության հետ։ Նրա սուր, մասնագիտական աչքերից չեն վրիպում, ոչ ջրափոսերը, ոչ բասկետբոլի վահանակը, ոչ կախիչները, մի խոսքով ոչ մի մանրուք։ Իրականում, այս հերթական էժանագին ներկայացումները ծիծաղելի կլինեին, եթե տեղի ունենային մեկ այլ երկրում։ Իսկ մեր պարագայու՞մ․․․ Նայում ես, թե ինչպես են շարք կազմած պատիվ առնում, ողջունում տարբեր պաշտոնյաներ, Արցախն ուրացած, ցեղասպանության ենթարկած, հազարավոր զոհեր տված, վարչապետ կոչեցյալին, չգիտես թե ամոթից ուր կորչես։Վարչապետ կոչեցյալը, միանգամայն «լուրջ և խիստ» դեմքի արտահայտությամբ շրջում է մարզադահլիճով, նրա մասնագիտական աչքից չի վրիպում ոչ մի թերություն։ Նա խորաթափանց հայացքով նայում, նկատում է, կատաղում, ջղաձիգ գոռգոռում։ Նրան ուղեկցող թափորից որևէ մեկը չի համարձակվում հակաճառել, բոլորը հիանում և հավանություն են տալիս, իրենց հասցեին հնչած վիրավորանքներին։ Օրինակ, նայում ես, վարչապետ կոչեցյալին մշտապես ուղեկցող ԿԳՄՍ նախարարուհու հնազանդություն և միաժամանակ անհանգստություն արտահայտող դեմքին ու խղճում․ «Արժե՞ արդյոք, այդ աստիճան նվաստանալ, հանուն փողի»։
Ամփոփում
Այսպիսով, մենք գործ ունենք և ավելի քան հինգ տարի հանդուրժում ենք ուրիշների տառապանքների ու նվաստացումների հաշվին ինքնահաստատվող, իրականում՝ թերի բարձրագույն կրթությամբ, կիսագրագետ, Հովհաննես Թումանյանին Նար-Դոսից չտարբերող մի անձնավորության հետ։ Ինչպես վերը նշեցի, չեմ կարող ճշգրիտ, մասնագիտական, հոգեբանական ախտորոշում տալ նման երևույթին։ Սիրողական մակարդակով, այն կբնորոշեմ, որպես փոքրիկ մարդուկի մեծբարդույթները համախտանիշ։ Դժվարանում եմ ասել, թե այս բարդույթն ի ծնե՞ է, թե՞ ձեռք բերովի։ Ենթադրում եմ՝ և, և։ Չգիտեմ, համաշխարհային պատմությանը հայտնի՞ է մեկ այլ երկրի նման ղեկավար, որը լինի բարդույթավորված, երկիրը պարտության մատնած, բայց և իշխանության աթոռին կառչած անձնավորություն։ Թվում է, որ ոչ։ Բայց համաշխարհային գրականության մեջ նման հակահերոսիգոյությունը, խոսում է նրա իրական նախակերպարի մասին։
Նկատի ունեմ 18-19-րդ դարերի գերմանացի գրող Էռնստ Հոֆմանի «Պստիկ Ցախեսը» այլաբանական հեքիաթի հերոսին։ Չներկայացնեմ հեքիաթի հիմնական բովանդակությունը, ընթերցողին հնարավորություն տալով, վայելել Հոֆմանի հանճարեղ ստեղծագործությունը։
Ինչ վերաբերում է, վարչապետ կոչեցյալի հպատակներին, որոնք կամովին իրենց զրկել են սեփական կարծիք ունենալուց, արժանապատվությունից և հլու-հնազանդ կատարում են իրենց տիրակալի բոլոր քմահաճույքները, թութակի պես կրկնելով նրա խոսքերը, ապա նրանք նման են «Ստոկհոլմյան համախտանիշով» տառապող պատանդներին։ Չեմ բացառում, որ ապագայում, այն կկոչվի որպես «Հայկական համախտանիշ»։
Փոքրիկ մարդուկի մեծ բարդույթները

Ավետիք Իշխանյան