Մեկնաբանություն

06.01.2024 17:27


Արցախի հանձնումը և Ալենի տժժիկները

Արցախի հանձնումը և Ալենի տժժիկները

Հայտնի խոսք կա՝ հեղափոխությունն անում են ռոմանտիկները, բայց վայելում են սրիկաները։

2018–ին մարդիկ փողոց էին դուրս եկել, որպեսզի իրենց պատկերացրած արդարությունը հաստատեին։ Մարդկանց զգացմունքները գողացվեցին։ Հիմա եկել է սրիկաների վայելքների պահը։ Այն շատ նողկալի է, քանզի այլասերվածությամբ է ուղեկցվում։ Եվ այս ամենը մեր հազարավոր զոհերի ու Արցախի կորստի ֆոնին։

«Հեղափոխության» վաստակը

ԱԺ նախագահ նշանակված Ալեն Սիմոնյանը «թավշյա» հեղափոխության քայլող խորհրդանիշներից է։ Նա «հեղափոխության» վաստակ է։

Ալեն Սիմոնյանը վայելում է «հեղափոխությունը»։ Նա դա անում է առանձնահատուկ ցուցամոլությամբ։ Ցինիզմն ու փարիսեցիությունը հասել են այնտեղ, որ Ալեն Սիմոնյանը մի օր կազմակերպում է անհետ կորածների ու գերիների հարազատների հետ հանդիպում, նրանց ասում, որ ոչ մի գիշեր չի կարողանում քնել ու մտածում է անհետ կորածների, գերիների մասին։ Դրա հաջորդ օրը բոլորս իմանում ենք, որ ինքը կասկածելի ֆինանսավորմամբ հայտնվել է հունական Միկոնոս կղզում։ Տժժում է իր թիմակից դիջեի, Նիկոլի աներձագի ու էլի մի քանիսի հետ։

Հետո էլ պարզվում է, որ գերիների համար լացող Ալենն իրականում նրանց մասին այլ կարծիքի է․ գերիներն իր համար չկան։

Հիմա էլ պարզվում է Ալենը տժժիկների մեջ է իր ծննդյան կապակցությամբ։ Սրանք առանձնահատուկ հետևողականությամբ և ցուցադրաբար են իրենց ուրախությունները հանրայնացնում։ Ուրախությունն Արցախի կորստի մասով է։ Բացարձակ իշխանությունն այլասերել է «թավշիստներին»։ Դրանց մեջ հատկապես աչքի է ընկնում Ալեն Սիմոնյանը։ Որպես «հեղափոխության» վաստակ՝ նա թքում է քաղաքացու վրա, միկոնոսներում տժժում ու տրջիկ տալիս Արցախի կորստի կապակցությամբ։

Ի դեպ, եթե նկատել եք, Ալեն Սիմոնյանը Նիկոլից ավելի նիկոլություն է անում։ Նա ավելի ադրբեջանամետ է, քան Նիկոլ Փաշինյանը և ավելի թուրքամետ, քան բոլոր ՔՊԿ–ականները միասին վերցրած։ Ալենն, այդպիսով «նա վսյակի» ապահովագրում է ինքն իրեն։ Ինքը գիտի, որ Նիկոլը թիմակիցներին «փուռը» տալու բնավորություն ունի։ Դրա համար էլ քծնում է Ալիևին, որպեսզի հարկ եղած դեպքում Ալիևն իր համար բարեխոսի․ Ալենը ներսից գիտի, որ Ալիևի խոսքը Նիկոլի համար օրենք է։ Ալենի ադրբեջանամետ հայտարարությունները հա՛մ նրա մտածողության, հա՛մ աթոռը պահելու նպատակ են հետապնդում։

«Հեղափոխության» վաստակից այլ բան պետք չէր սպասել։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը