Կարծիք

06.01.2024 17:13


ՔՊ-ական ինքնիշխանության ժամանակներում Իսրայելն ու Ադրբեջանը պետք է որոշեն՝ մեզ ում կարելի է հերոսացնել, ում՝ ոչ

ՔՊ-ական ինքնիշխանության ժամանակներում Իսրայելն ու Ադրբեջանը պետք է որոշեն՝ մեզ ում կարելի է հերոսացնել, ում՝ ոչ

Իսրայելում հարձակվում են հայերի վրա, փորձում խլել պատմական հայկական տարածքները։ ՀՀ ԱԳՆ-ն համառորեն լռում է։

ՀՀ-ում մի քանի անձ հավաքվում է Նժդեհի արձանի մոտ, անում և ասում խելքին փչածը․ այս ամենը որևէ հանրային աջակցություն չի ունենում։ Սակայն ՀՀ-ում Իսրայելի դեսպանը թվիթերյան գրառումով՝ ուշադրություն, դատապարտում է Գարեգին Նժդեհի հերոսացումը մեր երկրում և ՀՀ իշխանություններից պահանջում է «հաստատակամ դիրքորոշում ցուցաբերել»։

Այ այսպիսի քպ-ական ինքնիշխանության ժամանակներ, երբ Իսրայելն ու Ադրբեջանը պետք է որոշեն մեզ ում կարելի է հերոսացնել, ում՝ ոչ։

Հ․ Հրեաներին կարելի է հերոսացնել նացիստական կուսակցության անդամ Օսկար Շինդլերին (արդարացիորեն), որովհետև, դե հասկանում եք, ինքը հրեաների կյանքեր է փրկել։

Մեզ՝ հայերիս արգելված է հերոսացնել Հայաստանի աշխարհագրական ողնաշարը հայկական պահելու մեջ հսկայական ավանդ ունեցած Նժդեհին, ով հայերի կյանքեր փրկելու համար շփումներ է ունեցել Գերմանիայի պաշտոնյաների հետ։

Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը