«Հ1-ը պատվեր է կատարել». Տեր Առնակը` կաթողիկոսի ամանորյա ուղերձը չհեռարձակելու մասին
Հանրային հեռուստաընկերությունը պատվեր է կատարել։Sputnik Արմենիայի եթերում նման կարծիք է հայտնել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու քահանա Տեր Առնակ Հարությունյանը՝ խոսելով Գարեգին 2-րդ կաթողիկոսի ամանորյա ուղերձը չհեռարձակելու մասին։
«Ցավալի և զարմանալի էր այս ամենը, ես դա որպես քահանա չեմ ասում, այլ որպես ՀՀ քաղաքացի` հարկեր և վարկեր վճարող քաղաքացի։ Ես իմ տանը նստած սպասում էի կաթողիկոսի ուղերձին։ Այնպես որ, իրավունք չունեին ինձ զրկելու ուղերձը դիտելու հնարավորությունից»,-ասել է նա։
Իսկ որպես հոգևորական Տեր Առնակը ցավ է ապրել, որովհետև այս քայլով արդեն բացեիբաց ցույց են տալիս այն հակակրանքը և վերաբերմունքը, որ ունեն հայ ժողովրդի պատմությունը կերտող եկեղեցու նկատմամբ․
«Մեկը կարող է չընդունել կաթողիկոսին, բայց 10-ն ընդունում են: Այդ 10-ինն է Հանրային հեռուստաընկերությունը, և իրավունք չունեին հանուն այդ մեկի 10-ին զրկել կաթողիկոսի պատգամը լսելու իրավունքից»։
Նշենք, որ անկախության պատմության մեջ դեռևս Վազգեն Ա Հայրապետի ժամանակաշրջանից ավանդաբար Հանրային հեռուստաընկերության եթերով Ամանորի գիշերը երկրի ղեկավարի ուղերձից անմիջապես առաջ հեռարձակվել է կաթողիկոսի ուղերձը։
Հիշեցնենք, որ 2023թ. դեկտեմբերի 31-ի երեկոյան Մայր աթոռի տեղեկատվական համակարգը հայտարարարել էր, որ Հանրային հեռուստաընկերությունը վերջին պահին առանց որևէ պատճառաբանության տեղեկացրել է, որ կաթողիկոսի ամանորյա ուղերձը եթեր չի հեռարձակվի կեսգիշերից առաջ։ Առաջարկվել է փոխարենը Գարեգին Բ–ի ուղերձը ներկայացնել «Լուրերի» երեկոյան թողարկման ընթացքում, ինչը Մայր աթոռը պատշաճ չի համարել ու մերժել է։
«Հ1-ը պատվեր է կատարել». Տեր Առնակը` կաթողիկոսի ամանորյա ուղերձը չհեռարձակելու մասին
Հանրային հեռուստաընկերությունը պատվեր է կատարել։ Sputnik Արմենիայի եթերում նման կարծիք է հայտնել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու քահանա Տեր Առնակ Հարությունյանը՝ խոսելով Գարեգին 2-րդ կաթողիկոսի ամանորյա ուղերձը չհեռարձակելու մասին։