Լրահոս

03.11.2011 13:46


Գերմանացի իրավաբաններն Էրդողանին մեղադրել են ռազմական հանցագործությունների համար

Գերմանացի իրավաբաններն Էրդողանին մեղադրել են ռազմական հանցագործությունների համար

Գերմանիայի Համբուրգ քաղաքի փաստաբաններ Բրիտա Էդերը և Հայնց Յուրգեն Շնայդերը դատախազություն հայց են ներկայացրել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի, ինչպես նաև Թուքիայի պաշտպանության նախարար Վեջդի Գենյուլի, նախկին նախարար Սաբահատտին Չակմակօղլուի և զինվորական ևս մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների դեմ։ Իրավաբանները նրանց մեղադրում են 2003–ից ի վեր թուրք–քրդական բախումների ժամանակ ռազմական հանցագործություններ իրականացնելու համար։

Մասնավորապես դատախազություն ներկայացրած փաստաթղթերում նկարագրվում է 12–ամյա Ույֆուրի և նրա հոր ճակատագիրը, որոնք 2004–ին սպանվել էին թուրք ոստիկանների կողմից։ Նրանք երկուսն էլ անզեն են եղել, այսինքն՝ չէին կարող որևէ դիմադրություն ցույց տալ։ Այնինչ ոստիկաններին արդարացրել էին՝ ասելով, որ վերջիններս գործել են ինքնապաշտպանության շրջանակներում։

Դրանից բացի, իրավաբանները հիշեցրել են, որ թուրք զինյալները քիմիական զենք են կիրառել 2009թ. սեպտեմբերի 8–15–ը թուրք–քրդական հակամարտությունների ընթացքում։ Այդ ժամանակ 9–ը քուրդ էր զոհվել։ Իրավաբանները պնդում են, որ դա ռազմական հանցագործություն է, քանի որ Թուրքիան քիմիական զենք օգտագործելու արգելման կոնվենցիայի անդամ է։

Այս խորագրի վերջին նյութերը