Լրահոս

03.11.2011 13:21


Հմայակ Հովհաննիսյան.«ԲՀԿ–ն ունի բոլոր հնարավորությունները՝ հաղթելու խորհրդարանական ընտրություններում»

Հմայակ Հովհաննիսյան.«ԲՀԿ–ն ունի բոլոր  հնարավորությունները՝ հաղթելու խորհրդարանական ընտրություններում»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Քաղաքագետների միության» նախագահ Հմայակ Հովհաննիսյանը հայտարարել է, որ Հայ ազգային կոնգրեսն այսօր հասարակության համար քիչ հետաքրքիր է դարձել։

Մարդիկ այսօր այդքան հետաքրքրությամբ չեն սպասում Լևոն ՏերՊետրոսյանի ելույթին։ Բողոքավոր տրամադրություններ ունեցող զանգվածի մի մասն այսօր գնում է դեպի «Բարգավաճ Հայաստան», որը սկսում է դիտվել ավելի արդյունավետ հակակշիռ քաղաքական մենաշնորհ յուրացրած ուժ, քան ՀԱԿը՝ արմատական ընդդիմությունը,–ասել է նա։

Ըստ Հմայակ Հովհաննիսյանի՝ մարդիկ ենթագիտակցորեն կամ գիտակցաբար հասկանում են, որ իշխանությունը փոխելը ներսից ավելի իրատեսական է, քան դրսից։

Նա նշել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում, իր իշխանական լծակներն օգտագործելով, ՀՀԿ–ն կմտնի խորհրդարան՝ զբաղեցնելով երկրորդ տեղը։

–«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ունի բոլոր հնարավորությունները՝ հաղթելու խորհրդարանական ընտրություններում։ ՀԱԿն ու ՀՅԴն ունեն հնարավորություն՝ հաղթահարելու շեմը և մտնելու խորհրդարան։ Ես զգուշավոր եմ ասում ՀԱԿ–ի մասին, որովհետև ՀԱԿ–ը ստիպված է լինելու դիմակայել նաև «Ազատ դեմոկրատների» մրցակցությանը։ «Ժառանգությունը» փորձելու է հաղթահարել 5%–ի շեմը, բայց որքանով կհաջողվի...չեմ ուզում իմ կանխատեսումներով թուլացնել կուսակցությանը նախընտրական շրջանում, բայց միևնույն ժամանակ լավատեսական կանխատեսումներ չունեմ, քանի որ ընդդիմադիր դաշտում մրցակցությունը լինելու է ոչ պակաս սուր, քան իշխանական դաշտում։ ՕԵԿի մասին խոսելն անիմաստ է։ Նրանց ախտորոշումը ես վաղուց եմ տվել,–ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը