Նիկոլ Փաշինյանի քաղաքական իմիջի կարևորագույն բաղկացուցիչներից մեկը «խեղճ հարիֆի» կերպարն է։ Նրա քարոզչաթիմը պարբերաբար ընդգծում է նրա այդպիսին լինելը, որպեսզի հետագայում պողոսներն իրենց բառերով կրկնեն ու տարածեն «խեղճ հարիֆի» մասին հեքիաթները։
«Խեղճ հարիֆի» կերպարը Նիկոլին պարբերաբար պետք է գալիս։ Միայն այդպես է նա փորձում արդարացնել իր խայտառակ ձախողումները։ «Խեղճ հարիֆը» փրկօղակ է դարձել նրա համար։ Այդ կերպարի մեջ մտնելով է նա «արդարացնում» Արցախի հանձնումը, Հայաստանի փոքրացումը։
«Խեղճ հարիֆն ի՞նչ կարող էր անել, եթե մինչև իր վարչապետ դառնալն արդեն Ղարաբաղը ծախել էին, հանձնել էին»,– տարածում են նրա քարոզիչները և անձամբ Նիկոլը։
«Ղարաբաղը խեղճ Նիկոլի ջեբը գցեցին» բանաձևը Նիկոլին պետք է սեփական հանցավոր քայլերն արդարացնելու և այլոց մեղադրելու համար։
«Խեղճ հարիֆի» կերպարն այլ իրավիճակներում էլ է պետք գալիս Նիկոլին։ Ինքն ու իր թիմը թալանի ու կոռուպցիայի դեմ խոսելով են եկել իշխանության և հիմա մխրճված են թալանի ու կոռուպցիայի մեջ։ Արդարացումը կրկին «խեղճ հարիֆի» մասին հեքիաթն է։ Ասում են՝ խեղճ հարիֆն ի՞նչ անի, նախկինները չեն թողնում, որ թալանի դեմ պայքարի։
Օրերս էլ կրկին բեմադրվեց «Խեղճ հարիֆ Նիկոլին քցում են» թատրոնը, երբ Լոռվա մարզում «խեղճ հարիֆը» բարկանում էր «վատ բոյարների»՝ Լոռվա մարզպետի, բազմաթիվ ճամբարներ փոխած իր «զեմլյակ» չինովնիկի, իր քարոզիչ Պետրոս Ղազարյանի նախարար կնոջ վրա։ Առաջին երկուսին գործից հանեց Նիկոլը։ Բա «խեղճ հարիֆն» ի՞նչ աներ, որ չհաներ նրանց։ Չէ՞ որ «խեղճ հարիֆին» թատրոնի զոհեր են պետք պողոսներին կերակրելու համար։ Մի խոսքով, մարզպետ ջան, սիրո՛ւն չի։
Այդ «խեղճ հարիֆը» պատրաստ է իր թիմակիցներին ու ամբողջ երկիրն էլ «փուռը» տալ, միայն թե սեփական կաշին փրկի։
Թե քանի՞ ոչխար է հավատում «խեղճ հարիֆի» թեզին, թողնենք ոչխարագետների հաշվելուն։ Այստեղ այլ հարց կա։ Նիկոլն ամեն ինչ անում է, որ իր վրա փակցվի ոչ թե պետական դավաճանի ու հանցագործի, այլ հիմարի պիտակը։ Պետական կառավարման ոլորտում նա հիմարություններ, իրոք, անում է, բայց նաև կանխամտածված պետական դավաճանության է գնում։ Արցախը հանձնելն այդ դավաճանական քաղաքականության վառ դրսևորում էր։
Եթե նույնիսկ տեսականորեն ընդունենք, որ Նիկոլն իրոք ոչ մի բանում մեղավոր չէ, ամեն ինչ նրա գրպանն են գցում ու նա իսկական «խեղճ հարիֆ» է, ապա ո՞ւմ է պետք նման հարիֆը պետության ղեկին։
«Խեղճ հարիֆ Նիկոլը» և «վատ բոյարները»

Հայկ Ուսունց