Շարունակում են ուժի մեջ մնալ բոլոր մտահոգություններն ու անհանգստությունները․ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանի, Աննա Գրիգորյանի, Քրիստինե Վարդանյանի եւ Արթուր Խաչատրյանի համատեղ հայտարարությունը
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում ծանոթացանք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններում շրջանառության մեջ դրված փաստաթղթի նախագծի շուրջ վերջերս Երեւանին հղված ադրբեջանական առաջարկներին։
Չմանրամասնելով փաստաթղթի առանձին դրույթները՝ արձանագրում ենք, որ ադրբեջանական առաջարկներն ու մոտեցումները որեւէ կերպ չեն արտահայտում իրական, արդար և հարատև խաղաղություն հաստատելու ցանկություն ունեցող երկրի դիրքորոշումը։
Վերահաստատում ենք, որ շարունակում են ուժի մեջ մնալ նախկինում մեր կողմից բարձրաձայնված բոլոր մտահոգություններն ու անհանգստությունները, որոնք որեւէ կերպ ոչ միայն չեն փարատվում, այլեւ առավել խորանում են: