Քաղաքական

03.11.2011 12:54


Սոցիոլոգ. «Իշխանական թևում կա մի հատված, որը դեմ է գործող իշխանություններին»

Սոցիոլոգ. «Իշխանական թևում կա մի հատված, որը դեմ է գործող իշխանություններին»

«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանն այսօր հրավիրված ասուլիսին նշել է, որ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի և Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հրաժարականների միջև ներքին կապ է տեսնում։

Նրա խոսքերով՝ իշխանական թևում կա մի հատված, որը դեմ է գործող իշխանություններին։

–Լուրջ դեմքեր չեն փոխվել,–ասել է Ադիբեկյանը՝ անդրադառնալով վերջին հրաժարականներին։

Նա նշել է, որ Հայաստանում ավանդական են դարձել ընտրություններից առաջ կադրային տեղափոխումներն և փոփոխությունները։

Ըստ բանախոսի՝ պայքար կա հին կադրերի և նոր սերնդի միջև։

Նա նկատել է, որ այժմ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում ընտրական պայքարի համար, քանի որ մեծամասնական պատգամավորների քանակ կա, որոնց փոխելը բավական բարդ է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը