Քաղաքական

03.01.2024 22:41


«ՔՊ-ի սպասումները չարդարացան․ մարդկանց մեծ մասը դուրս չէր եկել հրապարակ՝ տոնածառը վայելելու, 90%-ն այլազգիներ էին»․ Սամվել Հակոբյան

«ՔՊ-ի սպասումները չարդարացան․ մարդկանց մեծ մասը դուրս չէր եկել հրապարակ՝ տոնածառը վայելելու, 90%-ն այլազգիներ էին»․ Սամվել Հակոբյան

«Ի զարմանս ՔՊ-ի, այս անգամ մեր ժողովուրդը ՔՊ-ի սպասումները չարդարացրեց։ Ես Ամիրյան փողոցի վրա եմ ապրում, նկատեցի, որ մարդկանց մեծ մասը դուրս չէր եկել հրապարակ` տոնածառը վայելելու, 90%-ն այլազգիներ էին»,–Aravot․am-ի հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանն՝ անդրադառնալով քաղաքապետ Տիգրան Ավինյանի այն հայտարարությանը, թե Երեւանի քաղաքապետարանի անցկացրած բոլոր միջոցառումները արվել են շատ բարձր որակով։ Ավինյանն ասուլիսում անդրադառնալով քաղաքապետարանի գնումներին, մասնավորապես՝ ամանորյա միջոցառումների համար ծախսած գումարին՝ 420 մլն դրամին, եւ այն համեմատություններին, որ օրինակ՝ Թբիլիսում, ավելի քիչ գումարով ավելի գեղեցիկ ձեւավորում է արվել, ասաց՝ կարեւոր է ոչ թե ծառայության գնման չափը կամ ձեւը, այլ՝ որակը:

Այս առնչությամբ Սամվել Հակոբյանը նշեց՝ կարեւոր է համեմատությունն այլ քաղաքների հետ, եւ այո, Թբիլիսին ավելի քիչ գումար է ծախսել․ «Ես եղել եմ այնտեղ, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի էջին հետեւում եմ, իրենք ավելի քիչ գումար են ծախսել ու իրենց մոտ ավելի գեղեցիկ է ստացվել։ ՔՊ-ի հիմնավորումն այն է, որ վրացիները երկար տարիներ է՝ կազմակերպում են տոնական միջոցառումները, ինվետարն ունեն, դրա համար ծախսը քիչ է։ Նույն տրամաբանությամբ Մաշտոցի եւ այլ պողոտաների լուսավորություններն էլ արդեն ունեինք, բայց այս տարի ավելի շատ գումար ծախսվեց դրա համար։ Այո, Թբիլիսում ավելի քիչ գումար է ծախսվել, բայց ամանորյա տրամադրությունն ավելի բարձր է պահվել»։

Հակոբյանն անդրադառնալով քաղաքապետարանի ծախսերին, ասաց՝ պետք է նայել տվյալ պետական կառույցն առհասարակ գումար վատնելու հետ սեր ունի՞, թե՞ ոչ։ Նա հիշեցրեց ավագանու նիստում իր հայտարարությունը՝ քաղաքապետն ունի յոթ խորհրդատու, հինգ օգնական, երկու գործավար․ «Ավինյանն ասաց, որ ախր մենք 30 հազար հոգու աշխատավարձ ենք տալիս, դրա համար մեր բյուջեի աշխատավարձին այդպես շատ մի նայեք։ Բայց իրենց սպասարկող այդ 15 հոգու աշխատավարձը կազմում է ընդհանուր 630 միլիոնի մեկ յոթանասուներորդը, այսինքն այդ երեսուն հազարի մեջ կա տասնհինգ հոգի իրենց սպասարկող, որոնք զգալի բարձր աշխատավարձ են ստանում, քան իրենց նշած օրինակ մանկապարտեզների աշխատողները։ Այս մարդիկ հիվանդություն ունեն խաբելու»։

Աղբյուրը՝ aravot.am

Այս խորագրի վերջին նյութերը