Քաղաքական դաշտում հաճախորդներ, այսինքն՝ ներդրված կեղծ ընդդիմադիրներ, ունենալու մշակույթը Նիկոլ Փաշինյանի ներդրածը չէ։ Բայց ինչպես մյուս հարցերում, նա օգտվում է իրեն բաժին հասած ժառանգությունից։
Որպես նախկին հաճախորդ՝ Նիկոլ Փաշինյանը լավ գիտի հաճախորդական ինստիտուտի մասին։ Նա հիմա հաճախորդներին օգտագործում է անխնա ու դաժանաբար։
Նիկոլի հաճախորդներին կարելի է տարբեր խմբերի բաժանել՝ «էլիտարների» և «դիշովկեքի»։ Վերջիններիս նա որոշակի պարբերականությամբ կանչում է իր հետ հանդիպման։ Նա սրանց որևէ պաշտոն չի տալիս, այլ միայն օգտագործում է որպես դեկորացիա։
«Դիշովկեքի» խմբին են պատկանում Արման Բաբաջանյանը, Լևոն Շիրինյանը, Տիգրան Խզմալյանը, Տիգրան Արզաքանցյանը և նմանատիպ այլ դեմքեր։
Նիկոլի «էլիտար» հաճախորդներն էությամբ նույն «դիշովկեքն» են։ Տարբերությունն այն է, որ «էլիտարներին» նա պաշտոն կամ կարգավիճակ է տալիս։ Նույնիսկ՝ մի ամբողջ խմբակցություն:
Նիկոլի «էլիտար» հաճախորդներից են Էդմոն Մարուքյանը և Վազգեն Սարգսյանի «քույրիկը»՝ Արամ Սարգսյանը։ Նրանք նախորդ իշխանությունների օրոք էլ էին հաճախորդներ, հիմա էլ։ Ի դեպ, տեղին է հիշելը, որ Նիկոլը, Էդմոնը և Արամը «Ելք» դաշինքով մտցվել էին խորհրդարան՝ արևմտամետիստ խաղալու և հաճախորդություն անելու համար։ Թե ինչ եղավ հետո, հիշեցնելու կարիք չկա։
2023–ին Նիկոլի «էլիտար» հաճախորդների ցանկը համալրվեց ամենաօդիոզ դեմքով՝ տխրահռչակ Վարդան Ղուկասյանով, որը հանրությանը հայտնի է «Դոգ» մականունով։ Սա մինչև վերջերս Նիկոլի «դիշովկա» հաճախորդներից էր, բայց Երևանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ «Դոգը» փոխել է իր կարգավիճակը՝ հաճախորդների «դիշովկա» խմբից տեղափոխվելով «էլիտար» խումբ։ Պատճառն այն է, որ Նիկոլին պետք եկավ այդ հաչան շունը՝ Տիգրան Ավինյանին քաղաքապետ դարձնելու, ինչպես նաև ժողովրդին թալանող տեղական տուրքերի ու վճարների բարձրացումն ապահովելու համար։
Կարմիր կետագծերով ավտոկայանատեղիների գների կտրուկ թանկացման վրա «Դոգը» պայթեց։ Նա բռնվեց հանցանքի վայրում այնպես, ինչպես ժամանակին բռնվել էր իր կաբինետում սեռական ակտի կատարման պահին: Նա բոլորի համար դարձավ դատարկ ու բացահայտված «դհոլ»։ Նույնպիսի կարգավիճակում հիմա «Դոգի» ավագանու անդամներն են դարձել, քանզի Նիկոլի հաճախորդի հաճախորդը նույնպես հաճախորդ է։ Նիկոլը Դոգին է օգտագործում, Դոգը՝ իր խմբակցության անդամներին։ Դոգն էլիտար գներով է ծախվում։ Իսկ թե ինչպես են Դոգին, այսինքն՝ Նիկոլին ծառայում «Հանրային ձայն» կոչվող դոգական խմբակցության անդամները՝ արդեն իրենք կիմանան։ Մեր խնդիրն է հանրությանը ներկայացնել հաճախորդներին, մնացածն իրենց ներքին խնդիրներն են։
2023–ին պայթած «դհոլները»

Հայկ Ուսունց