Երկարատև ծանր հիվանդությունից հետո կյանքից հեռացել է դերասանուհի Լուսինե Ղարիբյանը։ Այս մասին իր ինստագրամյան էջում հայտնել է դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը:
«Լուսինես լույս դարձավ… Սիրեք մարդիկ… Շա՜տ սիրեք… Կորցրեցի ընկերուհուս… Ամեն վայրկյանը գնահատեք… Լուսոս սպասում էր հրաշքի՝ չիմանալով, որ ՀՐԱՇՔԸ հենց ինքն էր»,-գրել է Անահիտ Կիրակոսյանը՝ գրառմանը կից հրապարկելով լուսանկար:
Լուսինե Ղարիբյանը հեռուստադիտողին հայտնի դարձավ «Բանակում» հեռուստասերիալից, ինչպես նաև «Պարահանդես», «Անուրջներ» և մի շարք այլ նախագծերից:
Կյանքից հեռացել է դերասանուհի Լուսինե Ղարիբյանը

Նա երկար ժամանակ պայքարում էր քաղցկեղի դեմ։