Նիկոլ Փաշինյանն այս տարի առանձնակի ուրախությամբ էր նշում Արցախի կորուստը։ Հսկայական ծախսեր էին կատարել։
Հանրապետության հրապարակում ամանորյա տոնակատարությունը կազմակերպված էր հրավառության ու կուրացնող լույսերի ներքո։ Դա հատուկ էր արված։ Հրավառության ու լույսերի ներքո ուզում էին մոռացության տալ Արցախի կորուստը։ Տպավորությունն այնպիսին էր, որ նիկոլենք նշում էին Արցախի հանձնումը։ Ավելի ճիշտ, դա ոչ թե տպավորություն է, այլ հենց այդպես էլ կա։
Համացանցում տեսանյութ էր տարածվում, որից պարզ դարձավ, որ ադրբեջանցիները «Նոլդու Փաշինյան» բառեր պարունակող երգի տակ տրջիկ էին տալիս Արցախի թեմայով։ Տարբերությունն այն էր, որ եթե Նիկոլը Երևանում նշում էր Արցախի հանձնումը, ապա ադրբեջանցիները Երևանից դուրս նշում էին Արցախի գրավումը։ Երկու դեպքում էլ էմոցիոնալ ֆոնը նույնական էր՝ նշողներն ուրախ էին։
Նիկոլն ուրախ է, որ Արցախը հանձնվել է, քանզի դա իր անձնական անվտանգության երաշխիքն է։ Համենայնդեպս, նրա դրսի տերերն այդպիսի նախապայման են դրել։
Նիկոլն իր ամանորյա խոսքում գրեթե ուրախությամբ էր արձանագրում, որ Արցախից մեր 120 հազար հայրենակիցները փախել էին Հայաստան։ Նրանց փախուստն Արցախից հնարավորություն է բացում Նիկոլի համար։ Որպեսզի ինքն էլ հետագայում փախչելու հնարավորություն ունենա։ Բելառուսի նախագահացու Տիխանովսկայայի պես։
Ի դեպ, Հանրապետության հրապարակում Նոր տարվա գիշերը հիմնականում օտարազգիներ էին։ Հայերը ճնշող փոքրամասնություն են եղել այդ խրախճանքի ժամանակ։ Դա էլ էր խորհրդանշական։ Ու որպեսզի հետագայում ամբողջ Հայաստանում հայերը ճնշող փոքրամասնություն չկազմեն, պետք է վերջ դնել այս սատանայական պարահանդեսին։
Ամանորյա խրախճանքի պերճանքն ու թշվառությունը
2023–ը սարսափելի տարի էր։ Կորցրեցինք Արցախը։

Կորյուն Մանուկյան