Լրահոս

01.01.2024 19:36


Երևանում թալանել են գեներալ-մայորին պատկանող «Ռենեսանս» հյուրանոցային համալիրը

Երևանում թալանել են գեներալ-մայորին պատկանող «Ռենեսանս» հյուրանոցային համալիրը

Դեկտեմբերի 29-ին Երևանում թալանել են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախկին նախարար, գեներալ-մայոր Էդիկ Բարսեղյանին պատկանող «Ռենեսանս» հյուրանոցային համալիրը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկի Շամշյանը, այդ օրը ժամը 07։00-ի սահմանում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստցավել նշված հյուրանոցային համալիրի անվտանգության աշխատակից, Արարատի մարզի բնակիչ 41-ամյա Արմենակ Ղ․-ից, որը հայտնել է, որ նույն օրը ժամը 01։30-ից միչև 06։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են պատուհանը, մտել ներս և այնտեղից տարել չհրկիզվող պահարանը։

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Արմենակ Ղ․-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ չհրկիզվող պահարանում եղել է մի քանի մլն դրամ։

Այս խորագրի վերջին նյութերը