Երևանում Mercedes-ը բախվել է էլեկտրասյանը և 20 մ բարձրությունից ընկել կամրջի տակ
Այսօր՝ հունվարի 1-ին, խոշոր ավտովթար, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։40-ի սահմանում Mercedes GL մակնիշի ավտոմեքենան «Սիլիկյան» թաղամասից դեպի նոր կառուցվող ճանապարհով ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի մոտ տեղադրված երկաթե էլեկտրասյանը և ճաղավանդակներին, կոտրել այն և մոտ 20 մ բարձրությունից ընկել ու կողաշրջված վիճակում հայտնվել կամրջի տակով անցնող ճանապարհի մեջտեղում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, իսկ վարորդին առաջինը օգնության է հասել Մասիս քաղաքի բնակիչ երիտասարդ մի տղա, որը, վտանգելով կյանքը, կրակի միջից կարողացել է դուրս բերել վարորդին, որհն ավելի ուշ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Հրշեջները մեծ դժվարությամբ են կարողացել մարել կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։ Պարեկները սահմանազատել են տարածքը:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է Գեղարքունիքի մարզի բնակիչ 30-ամյա Արմեն Գրիգորյանի անվամբ։