Լրահոս

31.12.2023 19:42


Թալանել են Նոր Նորքում հայտնի սուպերմարկետներից մեկը․ չհրկիզվող պահարանից հափշտակել են 3,5 մլն դրամ

Թալանել են Նոր Նորքում հայտնի սուպերմարկետներից մեկը․ չհրկիզվող պահարանից հափշտակել են 3,5 մլն դրամ

Դեկտեմբերի 27-ին Երևանում՝ Նոր Նորք վարչական շրջանում, թալանել են տեղի հայտնի սուպերմարկետներից մեկը, հաղորդում է Shamshyan.com-ը:

Այդ օրը ժամը 09։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել «Ագոռա» սուպերմարկետի մենեջերից, ով հայտնել է, որ առավոտյան գալով Գալշոյան փողոցի 6 հասցեում գտնվող «Ագոռա» սուպերմարկետ՝ նկատել են, որ մուտքի դուռը կոտրված է, իսկ ներսում գտնվող մետաղյա չհրկիզվող պահարանը՝ վնասված։

Դեպքի փաստով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու Քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործություն կատարած անձի կամ անձնած ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը