Կարծիք

31.12.2023 18:54


2024-ը դարձնել ամոթից ազատվելու տարի

2024-ը դարձնել ամոթից ազատվելու տարի

Տոնական տրամադրություն, բնականաբար, չկա։ 2020-ից հետո մենք սգո տարիներ ենք ունենում։ Կեղծ բարեմաղթանքները պարզապես ծիծաղելի են։ Բաժակաճառերի ժամանակը վաղուց անցել է։

2023-ը փակում ենք ամոթի խարանը ճակատներիս․ Արցախն ընկավ։ Ու քանի դեռ Նիկոլ Փաշինյանն է իշխանության, ամբողջ աշխարհը մեզ ընդամենը խղճալու է ու հաստատ չի հարգելու։

Նիկոլ Փաշինյանին քննադատելն արդեն անիմաստ է դարձել․ նա այն է, ինչ կա։ Ովքեր հասկացել են, թե ինչն ինչոց է, լրացուցիչ բացատրության կարիք չունեն։ Ովքեր չեն հասկացել, անհույս են։

Բոլորիս խնդիրը պետք է լինի 2024-ն ամոթից ազատվելու տարի դարձնելը։

Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը