2024-ը կարող է զգուշավոր լավատեսության տարի լինել, կարող է նաև ավելի սարսափելի դառնալ, քան 2023-ն էր․ ամեն ինչ կախված է մեզանից (տեսանյութ)
Հարգելի՛ հայրենակիցներ,
Մի քանի ժամից կավարտվի չարաբաստիկ 2023–ը, որը հայ ժողովրդի պատմության ամենասև ու խայտառակ էջերից կարելի է համարել։ Սև, որովհետև Արցախը կորցրեցինք։ Եվ խայտառակ, որովհետև Հայաստանում դեռևս իշխում է պարտության խորհրդանիշը։
Արցախի հայաթափումը միայն տարածքային կորուստ չէ։ Դա մեր գոյաբանական հարցն է։ Այս հանցագործության գլխավոր պատասխանատուն ու մեղավորը հայտնի է բոլորին, սակայն մեղքի իր բաժինն ունի նաև մեր երկրի քաղաքական վերնախավը, որը նախ ծնեց այս չարիքին, ապա չկարողացավ կանխել աղետը:
Արցախի հայաթափման ճանապարհային քարտեզի իրագործումը սկսվեց 2018–ի մայիսի 9–ին՝ Ստեփանակերտում, և ավարտվեց 2022–ի հոկտեմբերի 6–ին՝ Պրահայում։
Արցախի հետ տեղի ունեցածը ոչ միայն հիմարության ու դավաճանության համադրություն էր, այլ նաև ամբողջ քաղաքական դաշտի դեֆոլտը։ Դա էր պատճառը, որ ամիսեր առաջ հիմնեցինք «Մայր Հայաստան» շարժումը: Մեզ հաջողվեց շատ կարճ ժամանակահատվածում քաղաքական դաշտում ֆիքսել մեր տեղն ու դերը, քաղաքական կապիտալիզացիայի ենթարկել շարժումը, սակայն մենք այդքանով, բնականաբար, չենք բավարարվելու, քանզի «Մայր Հայաստան» շարժման գլխավոր առաքելությունն ամբողջական իշխանափոխությունն է, որը մեր երկրի անվտանգության ու խաղաղության ապահովման գլխավոր երաշխիքն է։
Բարեբախտաբար, մեր ժողովրդի մեծամասնությունն արդեն հասկացել է, որ խաբվել է լիդերի ընտրության հարցում. ողջ ժողովրդին ընդմիշտ խաբել հնարավոր չէ:
Մեզ անհրաժեշտ է՝
-Վերականգնել գլխավոր հարցերում մեր ժողովրդի միասնականությունը, որը հաջողվեց կազմաքանդել այս հինգ տարիների ընթացում:
-Վերականգնել մեր ժողովրդի հավատը սեփական պետության և ապագայի հանդեպ:
-Վերականգնել մեր պետական կառույցները, որոնք կաթվածահար վիճակում են այսօր և հատկապես վերականգնել բանակը, որի հանդեպ վստահությունը գրեթե զրոյական վիճակում է:
-Վերականգնել վստահելի հարաբերությունները մեր դաշնակիցների և գործընկերների հետ: Այդ հարաբերությունները միտումնավոր փչացվում են։
-Արևմուտքի և Ռուսաստանի շահերը մեր երկրում ոչ թե պետք է հակադրել, այլ փորձել համադրել։
-Պետք է շարունակել Ադրբեջանի հետ բանակցային գործընթացը՝ չփակելով Արցախի հարցը, և միջազգային ասպարեզում ակտիվորեն աշխատելով արցախահայության իրավունքների պաշտպանության համար:
Հարգելի՛ քաղաքացիներ,
Եթե երկրի անվտանգությունը հարցականի տակ է հայտնվում, ապա անիմաստ է խոսել սոցիալ–տնտեսական խնդիրների լուծման մասին: Այսօրվա տնտեսական աշխուժությունն ի հեճուկս անարդյունավետ կառավարման է արձանագրվում՝ պայմանավորված շինարարության անհամաչափ աճով ու Արևմուտք–Ռուսաստան հակամարտության հարակից դրական շոկով:
Այսօրվա տնտեսական աճը ներառական բնույթ չի կրում, քանզի հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի են աղքատանում։ Եվ դա օրնաչափ է նման աճի կառուցվածքի դեպքում: Պատահական չէ, որ աճ կոչվածի գլխավոր շահառուներ են դարձել բանկերը։
Ցածր թոշակով ու աշխատավարձով հնարավոր չէ եվրոպական գներ, հարկեր և տուրքեր հրամցնել: 2018-ին խոստանում էին տնտեսության ապաօլիգարխացում, գների շեշտակի իջեցում, սակայն հինգ տարի անց մենք ստացել ենք հիմնական ապրանքների գների ավելի քան 50 տոկոսանոց աճ և հեղափոխական օլիգարխիա։
Բերեմ ստախոսության և քաղաքացիներին թալանի մատերիալ դարձնելու թարմ օրինակ։ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ սրանք մասնակցում էին՝ «Ասեք, կանենք» կարգախոսով, ու ոչ մի թանկացման մասին չէին խոսում։ Իշխանական աթոռը կուլսիային գործարքի արդյունքում մի կերպ պահելուց հետո սրանք կտրուկ բարձրացրեցին տեղական տուրքերն ու վճարները, տխրահռչակ կարմիր կետագծերով ավտոկայանատեղիները թանկացրեցին մոտ 14 անգամ՝ դարձնելով 160.000 դրամ։ Գալիք տարի էլ պատրաստվում են քաղաքային տրանսպորտի գինը թանկացնել։
Մենք համոզված ենք, որ մեր երկրի զարգացումը հնարավոր է ապահովել առանց քաղաքացու գրպանը մտնելու։ Տեղական վճարներն ու ծառայությունների գները չի կարելի բարձրացնել՝ փարիզների գներին հղում անելով, քանզի հայկական թոշակներով ու հայկական աշխատավարձերով չի կարելի եվրոպական գներ կիրառել։
Օրվա իշխանությունները խաբում են ոչ միայն գների ու արդարության հարցում։
Խոստանում էին սեր ու հանդուրժողականություն։ Բերեցին թշնամանք ու ատելություն։
Խոստանում էին օլիգարխիայի վերացում։ Իրենք են դարձել օլիգարխներ։
Ասում էին՝ Արցախը Հայաստան է, և վե՛րջ։ Հիմա Ալիևից էլ ավելի մեծ էնտուզիազմով են ասում՝ Ղարաբաղն Ադրբեջան է, և վե՛րջ։
Հիմա էլ խոստանում են, թե իբր խաղաղ ապագա կա, բայց դժվար չէ պատկերացնել, թե սրանց բերած խաղաղությունն ու ապագան ինչպիսին են լինելու։
2024–ի համար մեկ մաղթանք ունեմ, որը նաև առաջադրանք է մեզ համար՝ ազատվե՛լ հայկական ամոթից, հասնե՛լ քաղաքական փոփոխության՝ ձևավորելով նո՛ր առաջնորդություն, նո՛ր իշխանություն։ 2024–ը կարող է զգուշավոր լավատեսության տարի լինել, կարող է նաև ավելի սարսափելի դառնալ, քան 2023–ն էր։ Ամեն ինչ կախված է մեզանից։ Սեփական տան համար կռիվ տվողին հարգում են ու հետը դաշնակցում։

Հաղթանակ ու իրակա՛ն խաղաղություն մեր երկրին։
«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից