Կարծիք

31.12.2023 12:39


Թող 2024-ը լինի հայի գենի արթնացման տարի

Թող 2024-ը լինի հայի գենի արթնացման տարի

Սիրելի' քաղաքացիներ

Սիրելի' Երևանցիներ

Ուզում եմ շնորհավորել բոլորիդ Ամանորը և Սուրբ ծնունդը։ Նախորդ մի քանի տարիները ցավոք դարձան Արցախի կորստի, բազում հայորդիների կորստի, գերիների ու հայ ժողովրդի նվաստացման ու պատմության մեջ վատագույն տարիները։

Շնորհավորում եմ նորաստեղծ այն ընտանիքներին, որտեղ տարին հարստացավ մանկան ծնունդով:

Առանձնահատուկ շնորհավորում եմ Արցախից բռնի տեղահանված բոլոր ընտանիքներին և մաղթում տոկունություն .դուք աշխարհի ամենաամուր հայերն եք։

Առանձնահատուկ շնորհավորում եմ այն ընտանիքներին, որոնց զավակներն այս օրերին հսկում են Հայաստանի (ցավոք Արցախն այս պահին մեր մոտ չէ) սահմանները, ապահովում են մեր խաղաղությունն ու

անվտանգությունը:

Սիրելի' համաքաղաքացիներ

Ամանորի բարեմաղթանքներս եմ հղում բոլորիդ` մաղթելով առողջություն,

երկարակեցություն, բարեկեցություն, աշխատանքային ու անձնական հաջողություններ, արժանապատիվ կյանք, վստահություն սեփական ուժերի նկատմամբ:

Թող 2024֊ը լինի հայի գենի արթնացման տարի։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Արշակ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը