Կարծիք

30.12.2023 09:50


Լավրովը հաստատեց՝ ՌԴ-ն չի պատրաստվում լքել Անդրկովկասը (տեսանյութ)

Լավրովը հաստատեց՝ ՌԴ-ն չի պատրաստվում լքել Անդրկովկասը (տեսանյութ)

ՌԴ-ի համար անընդունելի է նույնիսկ դիսկուրսն ընդդեմ Գյումրիի 102-րդ ռազմաբազայի

Ընդամենը մեկ օր առաջ խոսեցինք այն մասին, որ Ռուսաստանի Դաշնությունը չի պատրաստվում լքել Անդրկովկասը, ինչի վկայությունն է Հյուսիս-Հարավ ՄՏՏ նախագծի իրականացման աշխատանքների ակտիվացումը, մասնակցությունը տարածաշրջանային «3+3» հարթակին, ինչպես նաև ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի կնքումը, և այժմ այս թեզը հաստատում է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։

2023 թվականի արդյունքներով ՏԱՍՍ-ին տված բացառիկ հարցազրույցում Լավրովը հայտարարել է, որ ՀՀ-ում ռուսական 102-րդ ռազմաբազայի նպատակահարմարության մասին քննարկումները վնասակար են։

«Ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանում է տեղակայվել 1995 թվականի մարտի 16-ին կնքված պայմանագրի համաձայն, Հայաստանի տարածքում դրա նպատակահարմարության մասին խոսելը վնասակար է: Ռազմաբազան տեղակայվել է առաջին հերթին ելնելով ազգային շահերից և մեր պետությունների ընդհանուր նպատակից՝ ամրապնդելու կայունությունը Հարավային Կովկասում»,-ասել է նախարարը։

Այս խորագրի վերջին նյութերը