Լրահոս

03.11.2011 10:24


«Forbes»–ը հրապարակել է աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց վարկանշային ցուցակը

«Forbes»–ը հրապարակել է աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց վարկանշային ցուցակը

Ինչպես հայտնում է «BBC»–ն, ամերիկյան «Forbes» ամսագրի կողմից ամեն տարի ավանդաբար հրապարակվող աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց վարկանշային ցուցակում Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը զբաղեցրել է երկրորդ տեղը։ Մեկ տարի առաջ նա զբաղեցնում էր չորրորդ տեղը։

Նախորդ տարվա առաջատար Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Խու Ցզինատոն այս տարի հայտնվել է երրորդ հորիզոնականում, ինչը, ըստ «Forbes»–ի, պայմանավորված է նրա՝ Կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնից հեռանալով։

Մոլորակի ամենաազդեցիկ մարդ է հայտարարվել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ով նախորդ տարի երկրորդ տեղում էր։

Առաջին տասնյակում են հայտնվել նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, «Microsoft»–ի հիմնադիր Բիլ Գեյթսը, Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլլա իբի Աբդել–Ազիզը, Հռոմի պապ Բենեդիկտոս XVI–ը, ԱՄՆ դաշնային պահոցի ղեկավար Բեն Բերնանկեն, «Facebook» սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը և Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը։

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը «Forbes»–ի վարկանշային ցուցակում 59–րդ տեղն է զբաղեցնում։

Այս խորագրի վերջին նյութերը